Chevrolet-ի հաղթանակը WTCC-ի մրցավազքում` երկու տարի անընդմեջ:

Մենք սիրում ենք լինել առաջինը: Chevrolet-ն ամրապնդեց իր առավելությունը FIA World Touring car Championship (WTCC) մրցարշավում: Այս մրցաշրջանում թիմը կրկին հաղթանակ տարավ անձնական հաշվարկում և կոնստրուկտորների գավաթում` երկու տարի անընդմեջ դարնալով WTCC-ի չեմպիոն:

Կոնստրուկտորների գավաթում հաղթանակը տոնվել էր դեռևս սեպտեմբերին, այն բանից հետո, երբ Chevrolet թիմը հավաքեց միավորների քանակով դարձավ անհասանելի մնացած մասնակիցների համար: Բայց Chevrolet -ի երեք մրցարշավորդներից ո±վ էր դառնալու չեմպիոն, մնում էր հանելուկ մինչև վերջին վարկյանը:

Yvan Muller-ը կրկին WTCC-ի չեմպիոն է

Հուզիչ վերջին փուլից հետո WTCC-ի չեմպիոն անձնական հաշվարկում դարձավ ֆրանսիացի Իվան Մյուլլերը: Իր թիմակիցներ` բրիտանացի Ռոբ Հաֆֆը և լեգենդար շվեյցարացի մրցարշավորդ Ալեն Մենյուն, համապատասխանաբար գրավեցին երկրորդ ու երրորդ տեղերը: Այսպիսով Իվանին հաջողվեց պահպանել իր առաջատարի դիրքն աշխարհի ամենագրավիչ մրցարշավներից մեկում:

Իմացեք ավելին WTCC-ի առաջնության ու մրցարշավորդների մասին Chevrolet WTCC կայքում:

Մինչ նոր հանդիպում WTCC 2012 թվականի նոր մրցաշրջանում:

11 մարտ – Մոնցա, Իտալիա
1 ապրիլ – Վալենսիա, Իսպանիա
15 ապրիլ – Մարաքեշում, Մարոկկո
29 ապրիլ – Բրատիսլավա, Սլովակիա
6 մայիս – Բուդապեշտ, Հունգարիա
20 մայիս – Զալցբուրգ, Ավստրիա                                                                                                                   03 հունիս – Պորտո, Պորտուգալիա
22 հուլիս – Կուրիտիբա, Բրազիլիա
23 սեպտեմբեր – Սոնոմա, ԱՄՆ
21 հոկտեմբեր – Սուզուկա, Ճապոնիա
4 նոյեմբեր – Շանհայ, Չինաստան
18 նոյեմբեր – Մակաո, Չինաստան

Բոլոր հղումներն արտաքին են և բացվում են առանձին պատուհաններում: