100 տարի Chevrolet-ի հետ

«Chevrolet Motor Car» ընկերությունը հիմնադրվել է 1911 թվի նոյեմբերի 3-ին:

Այս տարի` իր հիմադրումից ուղիղ 100 տարի անց, մենք առաջարկում ենք Ձեզ միանալ մեզ, որ միասին նշենք այս առիթը միջոցառումների շարքով, որ կայանալու է եվրոպական տարբեր քաղաքներում:

Եվրոպական ժառանգության

Chevrolet-ն ունի ամուր արմատներ Եվրոպայում: Ընկերության հիմնադիր Լուի Շևրոլեն (Louis Chevrolet) ծնվել է Շվեցարիայում: Այդ իսկ պատճառով, զարմանալի չէ, որ ընկերությունում տիրում է եվրոպական ոգին:

Այսօր Chevrolet-ն աշխարհի ամենաճանաչելի ավտոմոբիլային ապրանքանիշներից է: Ոսկե թիթեռնակաձև վսկապը հանդիսանում է հանճարեղ դիզայնի և այն լավատեսության գրավականը, որ տիրում է ընկերությունում դեռ սկսած Լուիի ժամանակներից:

Chevrolet-ը մասնակցում է հասարակական, սպորտային ու մշակութային միջոցառումներին

Լուի Շևրոլեն հայտնի մրցարշավորդ էր, այդ իսկ պատճառով Chevrolet-ի մասնակցությունը WTCC մրցարշավին բնական է: Chevrolet-ը ոչ միայն մասնակցում է ավտոսպորտի աշխարհի առաջնությանը, այն իրականում գերիշխում է այնտեղ:

Երտասարդ Լուի Շևրոլեն բնույթով ստեղծագործող մարդ էր, և մեր ընկերությունը, շարունակելով ավանդույթները, աջակցում է երիտասարդ տաղանդներին ամբողջ Եվրոպայով: Նախաձեռնությունը կոչվում է Young Creative Chevrolet (Երիտասարդ ստեղծագործ Chevrolet)

Նշելով հարյուրամյակը Chevrolet-ը սկսել է համագործակցումը SOS մանկական գյուղերի հետ և նվիրել է նրանց մոտ 100 մեքենա ամբողջ աշխարհով: Լուի Շևրոլեն հաստատ կհպարտանար սրանով:

Պարզեք ավելին Chevrolet-ի միջոցառումներից և հասարակական գործունեությունից.

Bookmark and Share
Լուի Շևրոլեի լուսանկարը

Լուի Շևրոլեի լուսանկարը

Racing superstar

Գերաստղային մրցարշավորդ

Building a company

Ընկերության զարգացումը

Բոլոր հղումներն արտաքին են և բացվում են առանձին պատուհաններում: