Aveo RS` անհատականությամբ լեցուն անվախ հեչբեք:

Chevrolet Aveo RS` փոքր, բայց հզոր:

Ներկայացնելով Chevrolet Aveo RS ցուցադրական մոդելը`առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել առաջնալկարգ դիզայնին, որն այս փոքր ավտոմեքենային պարգևում է կատարայալ անհատականություն: , Aveo RS-ը թե ներսից, թե արտաքինից օժտված է նոր սերնդիChevrolet ավտոմեքենաների բնորոշ գծերով, օրինակ` ռադիատորի կրկնակի վանդակաճաղը, հետևի կյլոր լուսարձակները և ուռուցիկ կողեզրերը: Այս ամենը որոշակի ագրեսիվություն է պարգևում ավտոմեքենային:

Անկրկնելի Aveo RS`ցուցադրական մոդել «Boracay Blue» գույնով:

Փոքր, բայց հզոր, քաջարի ու պրակտիկ Aveo RS–ը կոչված է գերել երիտասարդությանը: Այն համալրել է Chevrolet ընտանիքը Cruze-ից և Spark-ից հետո: Այն արտացոլում է ապագա սերնդի Aveo-ի շունչը:

Aveo RS` էներգիայով լեցուն դիզայն:

Aveo RS ցուցադրական ավտոմեքենայի ձևերը դինամիկ բնույթ ունեն առանձնահատուկ ուրվագծի, ակերի դասավորվածության և դիմապակու ուղղահայած դիրքի շնորհիվ: Ցուցադրական ավտոմեքենան ավելի երկար է, լայն և ընդարձակ, քան սերիական մոդելը, այն զարմացնում է իր լուսարձակներով, մեծ, կլոր մետաղական սարքավորումներով, որոնք մոտոցիկլի վահանակ են հիշեցնում:

Aveo RS-ին կենսական էներգիա են հաղորդում 1.4 լ. «Ecotec» (140 ձ/ու) տուրբո շարժիչը և 6 աստիճանի մեխանիկական փոխանցումատուփը: Այն հզոր է, բռնկուն, սակայն միևնույն ժամանակ տնտեսող:

Aveo RS-ի եվրոպական առաջնելույթը տեղի ունեցավ 2010թ. Ժնևի ավտոսրահում:

Aveo RS ինտերյեր` ստեղծված է շլացնելու համար:

Aveo RS-ի թավշյա սև ինտերյերը փայլուն մետաղական ներդիրներով նույնքան գրավիչ է, որքան դրա արտաքինը: Թափքի «Boracay Blue» գույնը կիրառվել է նաև ներսում` սարքավորումների կրկնակի վահանակում, ղեկի ու փոխանցման տուփի լծակի վրա, կաշեպատ նստարանների և նույնսիկ գորգերի լրամշակման ժամանակ: Ներկառուցված կենտրոնական բարձակը բաղկացած է փոխանցման տուփի լծակից, կլիմատ-կոնտրոլի և ժամանցային համակարգի կոճակներից` ներառյալ USB-ն: Աուդիո դիսփլեյի, էկրանի ու կոճակների կապույտ լուսավորումն ստեղծում է հարմարավետության մթնոլորտ:.

Ինտերյերը միաժամանակ հարմար է և էլեգանտ: Առաջարկվում են բազում բաժանմունքներ տարատեսակ իրեր պահելու համար թե կենտրոնական բարձակի, թե դռների վրա: Հետևի նստատեղերի լիովին ծալվուըմ են` ապահովելով առավել մեծ բեռնատարողություն:

Aveo RS-ի համառոտ նկարագրություն:

  • Թափք/ քարշակում 5 դուռ, 5 տեղ, առջևի քարշակում
  • Շարժիչը` 1.4 լ տուրբո DOHC I-4 VVT (140 ձ/ու / 103 կՎտ.)
  • Փոխանցումատուփ M32 մեխանիկական, 6 աստիճան
  • Անիվներ` 19 դյույմ

The funky Aveo RS show car in ‘Boracay Blue’.

Bookmark and Share

Բաժանորդագրվիր մեր RSS լրահոսին:

Բոլոր հղումներն արտաքին են և բացվում են առանձին պատուհաններում: