Chevrolet Camaro կուպե` ապագայի առասպելը:

40 տարի առաջ Camaro-ն ներկայացվեց աշխարհին, որպես տղամարդկանց համար նախատեսված ամերիկյան ավտոմեքենա: Դառնալով “սրբապատկեր”` Camaro-ն նվաճեց շատ վարորդների սրտերն ու հոգիները: 1967-2002 թթթ արտադրվել է 4.8 մլն ավտոմեքենա:

Chevrolet Camaro-ն փողոցում:

Շատ բան է փոխվել այդ ժամանակներից, սակայն արագ ընթանալու հանդեպ սերը մնացել է անփոփոխ: Ինժեներներն, առաջին հերթին պահպանելով վարելուց ակնկալվող հաճոիյքը, որոշեցին ստեղծել 1969 թ առասպելական Camaro-ի ժամանակակից տարբերակը:

Դրա ավանդական երկար կապոտը, սլացիկ տանիքն ու կարճ հետևամասը հիշեցնում են Camaro-ի հարուստ անցյալը, սակայն չեն թողնում հնության տպավորություն: Այս մեքենան հիրավի XXI–րդ դարի ծնունդ է` հզոր ու միևնույն ժամանակ բավարարաչափ տնտեսող:

Camaro կուպեն կհայտնվի Chevrolet-ի եվրոպական սրահներում 2012 թ. գարնանը:

Camaro-ի ինտերյերը`պատմության և ժամանակակից տեխնոլոգիաների միավորում:

Ուշադրություն մանրուքների հանդեպ, հնի և նորի օպտիմալ համադրություն` այսպես կարելի է բնորոշել Camaro-ի ինետրյերը: Խորը տեղադրված, քառակուսի կորպուսներով կլոր ցուցիչները լիովին կրկնում են առասպելական Camaro ավտոմեքենաների սարքավորումների վահանակը` միևնույն ժամանակ համալրվելով լուսադիոդային լամպերով: Դրանք աչքի են ընկնում փափուկ լուսավորվածությամբ և սրահին հաղորդում են մեղմ հարմարավետություն: Այնպիսի դետալներ, ինչպիսին են քրոմապատ բարձակը, սաթե մակերեսները և նստարանների բարձրակարգ պաստառապատումը, ցուցադրում են ավտոմեքենայի որակը:

Camaro-ի ժառանգությունը

Camaro` դասական հզորություն և նորագույն տեխնոլոգիաներ

Պահպանելով Camaro–ի շունչը և հաշվի առնելով ժամանակակից կյանքի իրողությունները` ինժեներները զուգորդել են 60-ականների Camaro-ի հզորությունը նորագույն տեխնոլագիաների հետ:

Camaro-ի շարժիչը: V8, 432 ձ.ու / 318 կՈտ

569 Նմ պտտող մոմենտով հզորագույն շարժիչը` V8, 6.2 լիտր, 432 ձ.ու / 318 կՎտ, կատարելապես համապատասխանում է նոր Camaro-ի առնական տեսքին: Դինամիկ կայունացման և կցորդման վերահսկողության համակարգերը հանդիսանում են ստանդարտ համալրման մաս, իսկ սպորտային ռեժիմը թույլ է տալիս վայելել ավտոմեքենայի մրցարշավային ունակությունները:

Camaro-ի համառոտ նկարագրություն

Հիմնական տվյալներ (ամերիկյան տարբերակ, 2010 թ. փետրվարի դրությամբ)

  • Երկ./լայն./բարձր. (մմ) 4,836/1,918/1,376
  • Անվային բազա (մմ) 2,852
  • Առջևի և հետևի նստատեղեր 2 + 2
  • Բեռնախցիկ (լ) 320 (SAE)

Շարժիչի տեսակները 6.2 V8 LS3

  • Ծավալ (սմ³) 6,162
  • Հզորություն (կՎտ/ձ.ու) 318/432
  • Պտտող մոմենտ (ՆՄ) 569 / 4,600պտ
  • 0 – 60 MPH (sec): 4.9
  • Քաշի հարաբերակցցություն (% առջ / հետ) 52 / 48

Շարժիչի տեսակները 6.2 V8 L99

  • Ծավալ (սմ³) 6,162
  • Հզորություն (կՎտ/ձ.ու) 298/405
  • Պտտող մոմենտ (ՆՄ) 556 /4,300 պտ
  • 0 - 60 կմ/ժ(վրկ) արագացում 4.7
  • Քաշի հարաբերակցցություն (% առջ / հետ) 52 / 48

Վերջնական ցուցանիշները կարող են տարբերվել

Bookmark and Share

Բաժանորդագրվիր մեր RSS լրահոսին:

Բոլոր հղումներն արտաքին են և բացվում են առանձին պատուհաններում: