Chevrolet Camaro կաբրիոլետ կոնցեպտ: Ձեր սիրտն ավելի արագ կբաբախի:

Camaro կաբրիոլետի կոնցեպտը գերժամանակակից դիզայնի և ապրանքանիշի ժառանգության զգլխիչ խառնուրդ է: Դիզայնը հավասարակշռում է այդ ամենը` ուշադրության են արժանի դասական երկար կապոտի և կարճ տանիքի դասական համադրությունը և մեքենայի անկյուններում գտնվող լայն անիվները, որոնք ընդգծում են շարժման նրբագեղությունը, նույնիսկ, երբ ավտոմեքենան կանգնած է:

Chevrolet Camaro կաբրիոլետի կոնցեպտի ստուդիական լուսանկարներ:

Կաբրիոլետը համալրված է բարձր պտտող մոմենտով V8 շարժիչով, ունի հետևի քարշակում և մեխանիկական փոխանցումատուփ: Մեքենան չորստեղանի է, անկախ կախոցներով և սկավառակային արգելակներով բոլոր չորս անիվների վրա:

Իսկական ժամանակակից կաբրիոլետ:

Մարգարտյա նարնջագույն «Hugger» գույնը, որը կիրառվել է երեք շերտով, հանդիսանում է 1963 թ. դասական երանգի մոդերնիզացված տարբերակը: Այն զարդարված է երկու գորշ սպորտային գծերով: Դասական գույնի ժամանակակից տարբերակն ու այս երկու մուգ գծերը թույլ են տալիս մեզ ընկալել վաղեմի Camaro-ի շունչը, սակայն մեքենային հաղորդում են շքեղ ու լիովին ժամանակակից տեսք:

Chevrolet Camaro կաբրիոլետ կոնցեպտն ունի 21-դյույմ լայնությամբ առջևի, և 22 դյույմ լայնությամբ հետևի անիվներ: 5 շյուղերով անվասկավառակները ունեն ածխային սևության կենտրոնական ներդիրներ, վառ եզրեր և նարնջագույն գծեր: Այս անիվները հիանալի են զուգորդվում են թափքի գորշ գծերի հետ:

Chevrolet Camaro կաբրիոլետի դիզայնի առանձնահատկությունները`

  • Ծալվող տանիքի համար նախատեսված պահոց
  • «Halo» լուսարձակներ
  • Լուսադիոդային հետևի լուսարձակներ
  • Արգելակման լուսադիոդային լուսարձակներով հետևի սփոյլեր
  • Մրցարժշավային մեքենաներին հատուկ բենզոբաքի կափարիչ
  • Առջևի օդակյլանիչ`Corvette Z06 մոդելի նմանությամբ
  • Դասական Camaro-ի լուծումներին նմանվող հետևի բամպեր

Հայացք գցեք դեպի ներս:

Camaro կաբրիոլետն աչքի է ընկնում պարզ, բայց պրակտիկ ինտերյերով, բոլոր ներքին տարրերը կրում են 60-ականների ավտոմեքենայի մկանուտ դիզայնի գծեր: Նոր սրահում, որտեղ զուգորդվում են բաց և մուգ գույները, ստեղծվում է տարածության զգացողություն: Մինչ նստատեղերի պաստառապատումը հիշողություններ է արթնացնում անցյալի ավտոմեքենայի մասին, դռների և սարքավորումների վահանակի պլատինե ներկվածքը կաբրիոլետին ժամանակակից տեսք է հաղորդում:

Ինչպես և Camaro կուպեի դեպքում, սարքավորումների վահանակը նախագծվել է Camaro (1967 - 1969) առաջին սերնդի հիման վրա, “քառակուսի շրջանակներում կլոր ցուցիչներ” դիզայնը նույնպես ժառանգվել է այդտեղից: Կարմիր ցուցիչներով սպիտակ թվատախտակը ստեղծում է եռաչափ տպավորություն:

Սրահում ամենուրեք զգացվում է մանրուքների հանդեպ ցուցադրված ուշադրությունը: Նստարաններին նկատվում են ալյումինե ներդիրներ, որոնք կրկնվում են օդափոխման անցքերի, բռնակների և անվտանգության ամրագոտիների վրա: Փոխանցման տուփի լծակն ու ոտնակները պատրաստված են ալյումինից: Եռաշյուղ ղեկը աչքի է ընկնում յուրահատուկ դիզայնով, իսկ առջևի նստարանները ավելի շատ տեղակայված են կենտրոնում, քան կողքերին` ստեղծելով ներդաշնակ տեսք: Շարժիչի աշխատացման առանձին կոճակը, արագաչափի ու տախոմետրի սլակները լրացնում են պատկերը, երբ ավտոմեքենան ընթացքի մեջ է:

Bookmark and Share

Բաժանորդագրվիր մեր RSS լրահոսին:

Բոլոր հղումներն արտաքին են և բացվում են առանձին պատուհաններում: