Կոնցեպտուալ Chevrolet Miray ` հայացք ապագային
Կորեերեն Miray նշանակում է “ապագա”: Այս կոնցեպտուալ ռոդստերի օգնությամբ Chevrolet –ն ուսումնասիրում է ապագայի ավտոմեքենաներում առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները: Miray-ը համալրված է “միջշարժիչային-էլեկտրական” քարշակումով, որը միավորում է արտակարգ ընթացային որակները և չտեսնված խնայողականությունը:
Միևնույն ժամանակ Miray-ը շարունակում է Chevrolet սպորտային ավտոմեքենաների փառահեղ ավանդույթները: Դրա դիզայնում միաձուլվել են անցյալի Chevrolet դասական ավտոմեքենաների գծերը և ընկերության դիզայներական նորագույն հեռանկարային լուծումները: Miray-ը հիանալի նվեր է Chevrolet-ի հարյուրամյակի կապակցությամբ:
Դասական արտաքին
Բաց և կոմպակտ Miray-ը հիշեցնում է 1963թ. Ստեղծված կոնցեպտուալ Monza SS մեքենան: Թափքի թեթև կառուցվածքը և սլացիկ գծերը հանդիսանում են անցյալի ևս մեկ հանրահայտ ավտոմեքենայի 1962 թ. Corvair Super Spyder –ի ժամանակակից մեկնաբանումը:
Մրցարշավային տիպի և սպորտային ոճի դռներ և օրիգինալ լուսատեխնիկա:
Miray-ի տպավորիչ աէրոդինամիկ թափքը հիշեցնում է ժամանակակից կործանիչ ինքնաթիռները: «Le Mans»-ի մրացավազքին մասնակցող մեքենաների ոճով ստեղծված դռները, սեպաձև ուրվագիծը և օրիգինալ լուստեխնիկան կրում են Chevrolet-ի դիզայներական դարավոր ավանդույթները և թույլ են տալիս պատկերացում կազմել ընկերության ապագային վերաբերյալ:
Miray-ի սպորտային ինտերյերը
Chevrolet-ի մրցարշավային ավանդույթներն ակնհայտորեն արտացոլվում են Miray-ի սրահի դինամիկ դիզայնում: Հղկված ալյումինից, կաշվից, գործվածքից և մետաղից պատրաստաված մակերևույթները, ասես, կանգ են առել շարժման մեջ և շարունակում են ավիացիոն թեման:
Ֆիրմային ոճով ստեղծված կոքպիթ
Miray-ի կոքպիթը կառուցված է վարորդի շուրջ` ինչպես Chevrolet դասական ավտոմեքենաներում: Կոքպիտի երկու մասի բաժանված լինելու շնորհիվ առջևի ուղևորն ապրում է գրեթե նույն զգացողություններն` ինչ վարորդը: Միևնույն ժամանակ հետևի նստատեղերի ուղևորները վայելում են վերևում տեղակայված սարքավորումների վահանակից բխող ցրված լուսավորության հարմարավետությունը:
Տեղեկատվական դիսփլեյ և կենտրոնական բարձակ
Դիզայներները բացառիկ մոտեցում են ցուցաբերել վարորդին անհարժեշտ տեղեկատվությոն արտացոլելու եղանակներն ստեղծելու հարցում` սարքավորումների վահանակում կիրառելով պրոեկցիոն տեխնիկա:
Կենտրոնական հպումային դիսփլեյ
Կենտրոնական հպումային դիսփլեյը տեխակայված է բարձակի ողջ երկայնքով, որն իջնում է դեպի ալյումինից պատրաստված կրող տարրը` հիշեցնելով կործանիչ ինքնաթիռի քիթը: Հենց այստեղ է, որ թափքի արտաքին պանելը սահուն անցում է կատարում դեպի ներքին հզորացված բարձակը, որը միավորում է ավտոմեքենայի առաջնամասն ու հետնամասը:
Ավաիցիոն ոճով ստեղծված մեկնարկի կոճակ
Մեկնարկի կոճակը, որը տեղակյաված է կենտրոնում, նույնպես հիշեցնում է կործանիչ-ինքնաթիռի կառավարման տարրերը: այն սեղմելիս` ղեկասյան միջից դուրս է գալիս սարքավորումների վահանակը` ճիշտ այնպես, ինչպես և կործանչի սրահում: Ինտերակտիվ տեղեկատվությունը պրոեկտվում է անմիջապես սպիտակլ մակերևույթին:
Ապագայի ֆունկցիոնալություն
Miray-ի ֆուտուրսիտական լուծումների շարքում հիշատակման են արժանի հետադարձ տեսանելիության դուրսքաշվող տեսախցիկները, որոնք դուրս են գալիս կողային ապակիներից` էլեկտարամակն կառավարման օգնությամբ: Եվս մեկ տեսախցիկ ուղղված է առաջ և աշխատում է GPS նավիգացիոն համակարգի հետ համատեղ: Այն համատեղում է իրական ռեժիմով ստացվող տեսանյութը նավիգացիոն քարտեզի վրա և դրանով իսկ թույլ է տալիս լավագույնս կողմնորոշվել անծանոթ քաղաքային միջավայրում:
Քարշակման հզոր ու տնտեսող համակարգ
”Քարշակման համակարգն իդեալականորեն համապատասխանում է ավտոմեքենայի գաղափարին` համատեղելով հիանալի ընթացային որակները, կոմպակտ չափսերն ու բնապահպանական նորմերը”,- ասում է Մայք Արկամոունը` GM Korea ընկերության նախագահն ու գործադիր տնօրենը:
1.5 լ ծավալով, 4 գլաններով տուրբոշարժիչը աշխատում է էլեկտարական շարժիչների հետ համատեղ` երաշխավորելով պտտող մոմենտի օպտիմալ բաշխումը տանող անիվների վրա և դրանով իսկ Miray-ին պարգևելով հիանալի դինամիկա ու կայունություն:
Միջնաշարժիչային կառուցվածքով հիբրիդ քարշակում
Miray-ը ներկայացոնում է հիբրիդ քարշակման “էլեկտրական միջնաշարժիչային” նոր տեխնոլոգիան, որի հիմնական տարրերը տեղակայված են վարորդի հետևում և նրա տակ: Նման դասավորվածությունն ապահովում է արտակարգ ընթացային որակները և վառելիքի նվազագույն ծախսը:
Շարժիչի բնութագրերը
Կոնցեպտուալ Miray-ը շարժման է դրվում 15 Կվտ հզորությամբ երկու էլեկտրական շարժիչներով, որոնք տեղակայված են ավտոմեքենայի առաջնամասում: Քաղաքային պայմաններում դրանք ապահովում են դինամիկ արագացում` զրոյական արտանետումների պայմանով: Էլեկտրական շարժիչները սնուցվում են 1.6 կՎտ/ժ հզորությամբ լիթիում-իոնային մարտկոցից, որը լիցքավորվում է ավտոմեքենայի արգելակման ռեկուպերատիվ համակարգից:
“ Miray-ի քարշակման համակարգի շատ տարրեր հանդիսանում են GM-ին պատկանող ժամանակակից տեխնոլոգիաների տրմաբանական զարգացման արդյունք”, - ասում է GM Powertrain Advanced Engineering մասնաճյուղի գործադիր տնօրեն Ուվե Գրեբեն:












