This website requires Adobe Flash player. You can get the Adobe Flash player by using the button below.
Հաջորդ սերնդի նոր ընտանեկան ավտոմեքենայյի նախագծումը լուրջ փորձություն էր մեր դիզայներների համար: Ինչպե±ս ստեղծել տարողունակ ավտոմեքենա, որը միևնույն ժամանակ աչքի ընկնի ժամանակակից դիզայնով և խնայողությամբ: Րդյունքում երկարատև աշխատանքներց հետո ստեղծվեց լիովին նոր տիպի ընտանեկան ավտոմեքենայի կոնցեպտ` 5դռներով 7- տեղանի Chevrolet Orlando-ն:
Orlando-յի ողջ դիզայնը բնորոշում է արդյունավետության գաղափարը: Ուսերի ծալվածքը, լայնացող կողեզրերն ու թափքի սահմաններից դուրս եկող անիվները ացտոմեքենայի հաղորդում են SUV-ի տեսք, սակայն այս ավտոմեքենան օժտված է ավելի լավ աէրոդինամիկ բնութագրերով և նվազ քաշով, քան սովորական արտաճանապարհայինը:
Նախագծողները առավել մեծ տեղ են նախատեսել ուղևորների համար` առաջարկելով նստատեղերի 3 շարք, որոնց ողջ երկարությամբ ձգվում է համայնապատկերային տանիքը` սրահի լրացուցիչ լուսավորության համար: բացի այդ ավտոմեքենայի սրահը հաշված վայրկյաններում ձևափոխվում է 900 լ տարողությամբ հարթ հատակով ընդարձակ բեռնախցիկի:
Chevrolet Orlando կոնցեպտը` տպավորիչ կրկնակի կոքպիտով, նորագույն տեղեկատվական և ժամանցային սարքավորումներով, պատրաստված բարձրորակ նյութերից, կոչված է փոխել ընտանեկան ավտոմեքենաների մասին պագայի պատկերացումները:
Առաջին անգամ ներկայացվելով Փարիզի ավտոսրահում`Chevrolet Orlando-ն զարմացրեց հասարակությանը` ցուցադրելով նոր մոտեցում ընտանեկան ավտոմեքենաներին:
“Մենք պահպանել ենք Chevrolet-ի պարզ և հասկանալի դիզայնի ավանդույթները”-, ասում է դիզայներ Շոնգվու Քիմը: “ ՄԻևնույն ժամանակ այս ավտոմեքենան մինիվենների սեգմենտում մեր նոր ոճի շարունակությունն է, որը համաօատասխանում է նորագույն պահանջներին”: