Sequel` լավագույն լուծումն ամեն օրվա համար:
Չնայած Chevrolet Volt-ի աճող ճանաչմանը, ինժեներների խումբն առաջադրանք ստացավ շարունակել ապագայի վառելիքի հետ փորձերը: Նպատակն այն էր, որ ավտոմեքենան համատեղեր դիզայնն ու շրջակա միջավայրի պահպանությունը: Եվ այդ ամենը ոչ թե ձևական, այլ պրակտիկ և մատչելի ավտոմեքենա ստանալու նպատակով: Ահա թե ինչու Լարրի Բըրնսը` հետազոտությունների և զարգացման տնօրենը, ձեռնամուխ եղավ Sequel կոնցեպտի ստեղծմանը, Chevrolet-ի առաջին արտաճանապարհայինը, որն աշխատում է ջրածնային մարտկոցներով:
Ներկայացվելով Դեթրոյթի Ավտոսրահում`Sequel կոնցեպտը ցույց տվեց, որ ջրածնային ավտոմեքենան կարող է բավարարել ցանկացած վարորդի պահանջները: Ինչ վերաբերվում է ֆունկցիոնալությանը, ապա Sequel-ը նախագծված է այնպես, որպեսզի համապատասխանի արտաճանապարհային ավտոմեքենայի վերաբերյալ պատկերացումներին` ներառյալ օդորակիչը, նավիգացիան, լիաքարշակ համակարգն ու յոթ նստատեղերը:
Ընդ որում Sequel-ը էականորեն տարբերվում է բոլոր մնացած արտաճանապարհայիններից. Այն չի արտահանում ոչ մի վնասակար նյութ: Միակ բանն, ինչ դուրս է գալիս Sequel-ի խողովակից` ջրի գոլորշին է: Մտորելով Sequel-ի հաջողության մասին, Լարրի Բըրնսը ասել է. " Seque-ը լավագույն ավտոմեքենան է գրեթե բոլոր չափանիշներով: Արագ ու կայուն, հեշտ կառավարելի, արտանետում է միայն ջրի գոլորշի: Սա տրանսպորտային միջոցների նոր ԴՆԹ-ն է, որը կենսունակ է զարգանալ ապագայում:”
Sequel-ի համառոտ նկարագրությունը
- Թափք/քարշակում 5 դռնանի ամենագնաց (4x4)
- Տարածություն 480 կմ
- Շարժիչ 1.4լ տուրբո DOHC I-4 VVT (140 ձ/ու / 103 կՎտ – մոտավորապես)
- Մարտկոց 65 կՎտ մեծ հզորության լիթիում-իոնային մարտկոց 75 kՎտ բարձր լարման բաշխման համակարգ
- Առավելագույն արագություն 160 կմ/ժ 1
- 0-ից 100 կմ/ժ արագացում, 10 վայրկյան
Sequel-ի ստեղծումը
Ջրածնային ավտոմեքենայի տեխնոլոգիան, որը հայտնի է որպես “վառելիքային մարտկոց”, ջրածինը վերածում է էլեկտրականության, որն էլ իր հերթին աշխատացնում է էլէկտըրական շարժիչը: Այս ամենը հարմարեցնելու և ներքին տարածությունը չփոքրացնելու համար` ինժեներները ստեծեցին “սքեյթբորդի շասսի”, որը ներառում է ջրածնի բաքը, մարտկոցը և էլեկտրական շարժիչը: Այս ամենը գտնվում է հատակից 28 սմ. բարձր:
Քանի որ վառելիքային մարտկոցները շատ օդ են պահանջում գերտաքացումը կանխելու համար` առջևի և հետևի օդափոխիչները դարձել են դիզայնի մաս: Քաշը փոքրացնելու և հզորությունն ավելացնելու համար ինժեներները կիրառեցին «fly-by-wire» տեխնոլոգիան, որը կիրառվում է ժամանակակից ինքնաթիռներում: Այն սովորական մասերը փոխարինում է համակարգչային թելային օպտիկայով` դրանով իսկ ապահովելով կառավարելիության և արգելակման բնութագրերի վարորդի պահանջների համաձայն աշխատանքը:










