Ինչպե±ս են ստեղծվել Chevrolet Beat, Groove և Trax մեքենաներն ու նոր Chevrolet Spark-ը:

Երեք փոքր ավոտըմեքենաներ` մեկ միջազգային ձայն::

2007 թ. Chevrolet-ի երկրպագուները ողջ աշխարհով մեկ հնարավորություն ունեին քվեարկել իրենց սիրելի մինի կոնցեպտի համար` դարձնելու այն սերիական ավտոմեքենա: Արդյունքներին կարելի էր անընդհատ հետևել, սկսած քվեարկության առաջին իսկ պահից, մինչև` արդյունքների ամփոփումը:

Incheon (Հարավային Կորեա) GM-ի ինժեներները ստեղծեցին երեք հեղափոխական կոնցեպտներ քաղաքի երիտասարդ բնակիչների համար` էներգիայով, բազմազանությամբ և ազարտով լեցուն մեքենաներ, որոնք աչքի են ընկնում գեղեցիկ արտաքինով, խնայողությամբ և Chevrolet-ին հատուկ գնի ու որակի իդեալական համադրությամբ:

Կոնցեպտներից ո±րը հաղթեց և անցավ սերիական արտադրության: Ինդիվիդոալ, նոր տեխնոլոգիաներով լեցուն Chevrolet Beat-ը±: «Ֆանկոտախտային» Chevrolet Groove-ը±` ռետրոտարրերով: Թե± քաղաքային մինի-ամենագնաց Chevrolet Trax-ը:

Ինչպես պարզվեց` հաղթողը Chevrolet Beat-ն էր: Այն առավել դուր եկավ հասարակությանը:

Beat-ց դեպի Spark

Քվեարկությունից հետո Chevrolet Beat-ը ուղարկվեց արտադրության: Այս անհատական, ազարտով լեցուն ավտոմեքենան գրավեց հաճախորդների սրտերը Chevrolet Spark անվանումով: Մեզ մոտ այն հայտնվեց 2010թ. Աշնանը, և մենք հույս ունենք, որ դրա վաճառքները կգերազանցեն մեր սպասելիքները:

Groove` “Ֆանկոտաղտ”:

Մի խոսքով սա ֆանտաստիկ մեքենա է` կարոտախտի որոշակի նշույլներով: Քաղաքային ավտոմեքենայի կերպարը ստեղծելիս` մեր ինժեներները կիրառել են Chevrolet դասական մեքենաների որոշ ընտանեկան գծեր, օրինակ` գրեթե ուղղահայաց դիմապակին և ուռուցիկ կողեզրերը: Արդյունքում ստացվեց գեղեցիկ ու դիմացկուն քաղաքային մի ավտոմեքենա, որը անպայման կգրավի շատերի ուշադրությունը:

Chevrolet Groove ստուդիական լուսանկար

Groove կոնցեպտը շատ տարողունակ է կարճ կապոտի և բարձր տանիքով երկար սրահի շնորհիվ: Դասավորվածությունը բարելավելու համար 17-դյույմ լայնությամբ անիվները առավելագույնս տարված են դեպի հետ, իսկ ավտոմեքենան ավելի երկար է թվում, քան կա իրականում: Դիզելային 1 լիտրանոց շարժիչը հովացնող օդափոխման անցքերը տեղակայված են լուսադիոդային հակամառախուաղային լուսարձակների կողքին, իսկ առջևի քարշակման համակարգը թույլ է տալիս հեշտությամբ կառավարել ավտոմեքենան ցանկացած եղանակին:

Trax`կոնցեպտ “ցանկացած պահին ցանկացած վայրում” գաղափարախոսությամբ:

Հարց` Ի±նչ տեսք պետք է ունենա ամենագնացի ունակություններով օժտված մինի ավտոմեքենան:

Պատասխան` Trax-ի տեսք:

Chevrolet Trax-ի ստուդիական լուսանկար

Trax-ը նման է ամենագնացի միասնական բամպերի, բեռնախցիկի դռանն ամրացրած պահուստային անվադողի և տանիքի ռեյլինգների շնորհիվ: Կոնստրուկտորները միավորեցին առջևի քարշակման համակարգը լիաքարշ բոլորովին նոր համակարգի հետ: Արդյունքում ավելացած շփման աստիճանով դիֆերենցիալն օժտված է անկախ մարտկոցով և էլեկտրաշարժիչով, որն աշխատացնում է հետևի անիվները: Ստացվել է մի ավտոմեքենա` համապատասխան կառավարելիությամբ և զգալիորեն մատչելի գնով: Այն շարժվում է լիտրանոց հզոր դիզելային շարժիչի օգնությամբ, սակայն աչքի է ընկնում վնասակար արտանետումների ցածր մակարդակով և շատ տնտեսող է:

Trax-ն իսկական քաղաքային ամենագնաց է, որը հնարավոր է կայանել ցանկացած տեղ, անցնել նույնիսկ ամենանեղ փողոցներով` ծախսելով հնարավորինս քիչ վառելիք:

Bookmark and Share

Բաժանորդագրվիր մեր RSS լրահոսին:

Բոլոր հղումներն արտաքին են և բացվում են առանձին պատուհաններում: