Chevrolet T2X կոնցեպտ` դինամիկ ամենագնաց:
Սովորաբար, երբ մեզ մեծ տարածք է անհրաժեշտ, մենք գնում ենք արտաճանապարհային ավտոմեքենա, իսկ երբ ձգտում ենք զարմացնել արագությամբ ու արտաքինով` գերադասում ենք կուպեները: Իսկ ի±նչ անել այն դպքում, երբ մեզ անհրաժեշտ է թե մեկը, թե մյուսը:
Ինչոն (Հարավային Կորեա) քաղաքում Chevrolet-ի ինժեներները միավորել են այդ երկու տարբեր կարիքները մեկ ավտոմեքենայում` ստեղծելով T2X կոնցեպտը` ապագայի ամենագնաց ունիվերսալության ու նրբագեղ ոճի կարիք ունեցող երիտասարդ վարորդների համար: Առաջին էսքիզների վրա արդեն իսկ ակնհայտ էր սպորտային կուպեի արտաքինով ամենագնացը: Քրոսովերի պլատֆորմն ապահովում է սրահի ընդարձակությույնը, իսկ կոմպակտ չափսերը` աէրոդինամիկան և վառելիքի տնտեսողությունը:
Ամենագնացի ու սպորտային մեքենայի տարրերը զուգորդվում են ոչ թե պատահաբար, այլ 50/50 ստույգ համամասնությամբ: Եթե թափքի վերին հատվածն ունի մաքուր կուպեի ուրվագիծ, ապա ստորին հատվածում այն իսկական քրոսովեր է: Ըստ դիզայնի կատարելագործման գծով փոխտնօրեն Մաքս Վոլֆֆի, T2X-ը կքանդի սեգմենտի սովորական սահմանները: Այն դուր կգա մանավանդ 20-30 տարեկան վարորդներին, որոնք անտարբեր չեն սպորտային դիզայնի նկատմամբ, բայց միևնույն ժամանակ կարիք ունեն ամենգնացի ունիվերսալության և տարողության: Այս մոդելը ներկայացնում է Chevrolet-ի դիզայնի ապագա ուղղություններից մեկը:
Հիացեք դրա արտաքինով`կարելի է նախանձել այս ավտոմեքենայի ունիվերսալությանը:
T2X-ը հղկված ու սպորտային տեսք է ստանում կուպե թափքի և պրակտիկ լուծումների շնորհիվ: Հետևի դեպի ցած բացվող դռները և միջնամասում կագնակների բացակայությունը ապահովում են ազատ մուտքն ու ելքը և իրերի բեռնումը: Լրացուցիչ բաժանմունքներ են նախատեսված ուղեբեռի համար, իսկ առավել հարմարավետություն ապահովելու համար հետևի նստարանները լիովին ծալվում են:
T2X կոնցեպտն իսկական սպորտային ավտոմեքենայի տպավորություն է թողնում թե ներսից, թե արտաքինից: Առջևի սպորտային նստատեղերը, գերժամանակակից սարքավորումների վահանակը, 7” կենտրոնական մոնիթորը T2X-ի ինտերյերը լցնում են դինամիկայով:
T2X ինտերյեր` լրամշակման նյութեր
T2X-ի դինամիկ տեսք ունեցող և մոտոցիկլների սարքավորումների վահանաների նմանվող ինդիկատորները սրահին ժամանակակից տեսք են հաղորդում: Դրանք հանդիսանում են Chevrolet-ի դիզայնի նոր առանձնահատկություններից մեկը և օգտագործվել են նաև Chevrolet Spark и նոր Aveo RS ավտոմեքենաներում:
Կենտրոնական բարձակին տեղակայաված 7” էկրանի վրա արտացոլվում է վարորդի համար կարևոր ողջ տեղեկատվությունը: Առաջին շարքի նստատեղերն աչքի են ընկնում սպորտային տեսքով, իսկ հետևինները տիպիկ արտաճանապարհայինի նստարաններ են:
T2X-ի բոլոր ուղևորների համար նախատեսված են անվտանգության 5 կետանի ամրագոտիներ: Առաստաղի մեծ լյուկը` հանվող ապակյա պանելով, ազատության զգացողություն է արթնացնում:









