Trax

This website requires Adobe Flash player. You can get the Adobe Flash player by using the button below.

Get Adobe Flash player

Փոքր ամենագնաց

Քաղաքում սիրված են մեծ SUV ավտոմեքենաները, և մեր դիզայներները որոշեցին յուրովի օգտագործել այս հանգամանքը:

Նրանք պհպանեցին ամենագնացներին բնորոշ տպավորիչ արտաքինն ու ընթացային որակները, սակայն ստեղծեցին փոքր ավտոմեքենա` քաղաքային նեղ պայմաններում մանևրելու համար: Այս գաղափարը մարմնավորվեց Trax կոնցեպտուալ ավտոմեքենայում:. Մեկ միաձույլ բամպերը, բեռնախցիկի դռանն ամրացրած պահուստային անիվը և տանիքի ռեյլինգները Trax-ին լուրջ տեսք են հաղորդում: Սակայն ամենակարևորը գտնվում է ներսում:

Ստեղծված է ցանկացած ճնապարհի համար

Trax մոդելին SUV բնութագրեր հաղորդելու համար` կոնստրուկտորները միաձուլեցին առջևի քարշակումը լիաքարշ համակարգի լիովօին նոր կոնցեպցիայի հետ: Ավելացված շփման դիֆերենցիալը օժտված է անկախ կուտակիչ մարտկոցով ր էլեկտրաշարժիչով, որոնք աշխատացնում են հետևի անիվները:

Արդյունքում ծնվեց լիաքարշ ավտոմեքենա` համապատասխան կառավարելիությամբ և մատչելի գնով: Այս ավտոմեքենան օժտված է հզոր մեկ լիտրանոց դիզելային շարժիչով, որն աչքի է ընկնում արտանետումների ցածր մակարդակով և շատ տնտեսող է:

Յուարքանչյուր պահի, յուարաքանչյուր վայրում

Խոսելով Trax-ի ղեկին գտնվելու հպարտության մասին` դիզայնի մենեջեր Սանգյոն Չոն բացատրում է. “Trax-ը մի ավտոմեքենա է, որով կարող եք հպարտանալ թե քաղաքում, թե քաղաքից դուրս: Այն միավորել է արտաճանապարհային ունակությունները և այն ֆունկցիոնալությունն ու ընթացային որակները, որոնք անհրաժեշտ են վարորդին քաղաքում երթևեկոլու համար”:

Այս նկարները տալիս են մեքենայի մասին զուտ ընդհանուր պատկերացումներ

Trax-ի բեռնումներ
Փակել պատուհանը
Պաստառներ

Խնդրում ենք, ընտրեք էկրանի չափսը և բեռնեք պաստառը

Սքրինսեյվերներ

Խնդրում ենք, ընտրեք օպերացիոն համակրգի տեսակը և բեռնեք սքրինսեյվերը.

Բոլոր հղումներն արտաքին են և բացվում են առանձին պատուհաններում: