Volt մինիվեն` ընդլայնված հնարավորություններով ընտանեկան ամենագնաց:

Chevrolet Volt մինիվեն` առավել արդյունավետ ու գերագույն ոճ:

"Volt մինիվեն կոնցեպտը ժառանգել է Chevrolet Volt-ի նպատակահարմար դիզայնը, սակայն այն համապատասխանում է ամենագնացների սեգմենտի պահանջներին`հանդիսանալով Chevrolet ընտանիքի լիիրավ անդամ "– ասաց Բոբ Բոնիֆեյսը`Հյուսիսային Ամերիկայի GM քրոսովերների արտաքին դիզայնի տնօրենը:.

Հինգտեղանի բազմաֆունկցիոնալ ամենագնացի կոնցեպտը ցուցադրում է «Voltec» շարժիչային սարքավորման պոտենցիալը, որը կիրառվում է նաև Volt-ում և թույլ է տալիս համատեղել բենզինով և էլեկտրաէներգիայով ընթացքը:

Volt մինիվեն կոնցեպտը փոխառել է նաև Chevrolet Volt-ի դիզայնն ու աէրոդինամիկ լուծումները: Առջևի վահանակը ամենաաէրոդինամիկներից է արտաճանապարհայինների շրջանում փակ վանդակաճաղի և բամպերի կառուցվածքի շնորհիվ, որոնք նաև նվազեցնում են վառելիքի ծախսը:

Աէրոդինամիկայի հանդեպ ցուցադրված առանձնակի ուշադրությունը թույլ է տավել մեծացնել ավտոմեքենայի անցնելիք ճանապարհը:

Chevrolet Volt մինիվեն կոնցեպտ:

Volt մինիվենի արտաքին տեսքը վկայում է ոչ միայն նպատակահարմարության մասին: Դրա վառ մետալիկ կապույտ գույնը մեքենային ժամանակակից տեսք է հաղորդում, մինչ դեռ կրկնակի լյուկը և Volt-ից ժառանգած 19 դյույմ լայնությամբ անվասկավառակները սպորտային կեցվածք են հաղորդում մեքենային:

Նախորդից Volt մինիվեն կոնցեպտը փոխառել է կենտրոնական բարձակն ու սարքավորումների վահանակը, ինչպես նաև հրաշալի երկգույնանի կաշեպատ նստատեղերը: Ավտոմեքենայի չափսերը ապահովում են ուղևորների հարմարավետությունը թե առջևի, թե հետևի նստարաններին: Ինչպես բնորոշ է Chevrolet ամենագնացներին` նստատեղերը դասավորված են այնպես, որպեսզի ապահովվի առավել հարմարվաետություն և մուտքի-ելքի պարզություն:

Երբ խոսք է ծագում բեռնախցիկի մասին, Volt մինիվենը շարունակում է Chevrolet ամենագնացների ավանդույթները` երկրորդ շարքի ծալվող նստարանների շնորհիվ: Այդ հնարավորությունը թույլէ տալսի մեծացնել 864 լ ծավալով բեռնախցիկը` հասցնելով դրա ծավալը 1764 լ:

Volt մինիվենի համառոտ նկարագրությունը:

Specifications

  • Մոդել` Chevrolet Volt մինիվեն կոնցեպտ
  • Թափք` 5 դուռ, առջևի քարշակմամբ ամենագնաց
  • Նկարագրություն` լայն հնարավորություններով էլեկտրական մեքենա

Տեխնիկակակն բնութագրեր

  • Առավելագույն արագություն` 160 կմ/ժ
  • Տարածություն` մինչև 52 կմ քաղաքային ռեժիմում:1
  • Լրիվ տարածություն` 482 կմ, բենզինի լրիվ լիցքավորմամբ

Մարտկոց

  • Տեսակ` լիթիում-իոնային
  • Էներչգիա` 16 կՎտ

Էլեկտրական շարժիչի բնութագրերը

  • Հզորությոն(կՎտ/ձ/ու)` 111 / 150
  • Պտտող մոմենտ (Նմ): 273 / 370

Լիցքավորման ժամանակը

  • 120 Վ` 8 ժամից ավել (հնարավոր են տատանումներ)
  • 240 Վ` 4 ժամից ավել (հնարավոր են տանանումներ)

Արգելակներ

  • Տեսակ` առջևի և հետևի սկավառակային, լիովին ռեգենարատիվ: Արգելակման էներգիան ամբողջովին վերածվում է էլեկտրականության:

Volt մինիվենի «Voltec» տեխնոլոգիան հոգ է տանում նաև շրջակա միջավայրի մասին:

Volt մինիվենն օգտագործում է նույն «Voltec»շարժիչը, որն աշխատում է Chevrolet Volt-ում և ներառում է գեներատոր, որը թույլ է տալիս ավելացնել անցնելիք ճանապարհի երկարությունը և չանհանգստանալ ավտոմեքենայի վերալիցքավորման մասին: 16 ԿՎտ հզորությամբ լիթիում-իոնային T-աձև մարտկոցն ապահովում է էլեկտրասնուցումը:

Chevrolet Volt մինիվեն կոնցեպտ:

«Voltec» համակարգի ճկունությունը թույլ է տալիս Volt մինվենին, համապատասխանելով արագության չափորոշիչներին և տանելով 5 ուղևոր, անցնել 52 կմ միայն մարտկոցի լիցքի հաշվին: Դա կրկնակի ավել է, քան միջին քաղաքային վարորդն անցնում է օրական: Երբ մարտկոցը լիցքաթափվում է, գեներատորն սկսում է լիցքավորել այն և ապահովուկմ լրացուցիճ ուղևորություն մինրև 482 կմ երկարությամբ:

"Volt մինիվեն կոնցեպտը ցուցադրում է «Voltec» շարժական կայանի ճկունությունը,որը թույլ է տալսի արտադրել բավարար քանակի էլեկտրաէներգիա` երկարացնելու համար ավտոմեքենայի անցվնելիք ուղին թե կոմպակտ սեդանի, թե ամենագնաց ավտոմեքենայի դեպքում”, -ասաց Դագ Փարքսը` GM էլեկտրական ավռտոմեքենաների գլխավոր ինժեները:

Bookmark and Share

Բաժանորդագրվիր մեր RSS լրահոսին:

Բոլոր հղումներն արտաքին են և բացվում են առանձին պատուհաններում: