Chevrolet Volt` էլեկտրական ավտոմեքենա ընդլայնված հնարավորություններով:

Ներկայացնում են ք Chevrolet Volt-ը:

“Սկսած բնութագրերից և վերջացրած դիզայնով` ամեն բան արվել է այն նպատակով, որ էլեկտրական ավտոմեքենա վարելը լինի նույնքան ընկալուչ և նույնքան հաճույ քպատճառի, ինչպես և այդ դասի ցանկացած ավտոմեքենայի ղեկին գնտվելը”, - ասաց Ուեյն Բրեննընը Chevrolet Europe-ի նախագահը:“

Chevrolet Volt-ը կհայտնվի ԱՄՆ ճանապարհներին 2010 թ. վերջին, իսկ Եվրոպայում` 2011-ին: Այն կլինի ոչ միայն նոր ավտոմեքենա, այլ կստեղծի ավտոմեքենաների լիովին նոր դաս: Սա առաջին էլեկտրական ավտոմեքենան է, որն ունակ է արտադրել իրեն անհրաժեշտ էներգիան:

Հեղուկային սառեցմամբ կուտակիչը համալրված է 1.4լ. ծավալով բորտային գեներտորով: Այն կարող է լիցքավորել կուտակիչը ընթացքի ժամանակ` ավելացնելով Volt-ի անցած ճանապարհը մինչև 500 կմ և ավելին:

Chevrolet Volt 2011

Chevrolet Volt-ը կհայտնվի ԱՄՆ ճանապարհներին 2010 թ. վերջին, իսկ Եվրոպայում` 2011-ին: Այն կլինի ոչ միայն նոր ավտոմեքենա, այլ կստեղծի ավտոմեքենաների լիովին նոր դաս: Սա առաջին էլեկտրական ավտոմեքենան է, որն ունակ է արտադրել իրեն անհրաժեշտ էներգիան:

Հեղուկային սառեցմամբ կուտակիչը համալրված է 1.4լ. ծավալով բորտային գեներտորով: Այն կարող է լիցքավորել կուտակիչը ընթացքի ժամանակ` ավելացնելով Volt-ի անցած ճանապարհը մինչև 500 կմ և ավելին:

Ահա թե ինչպես է սա տեղի ունենում գործնականում: Միացրեք կուտակիչը սովորական 220V էլեկտրական վարդակին, թող այն լիցքավորվի 3 ժամ, և Դուք կկարողանաք ճանապարհորդել 60 կմ: Դրանից հետո արդեն կարող եք երթևեկել գեներատորի շնորհիվ:

Նրբագեղ դիզայնի և գերժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ Chevrolet Volt-ը հայտնվեց ուշադրության կենտրոնում, մարդիկ սկսեցին քննարկել այն` տալով անհամար հարցեր: Նման ուշադրությամբ չի կարող հպարտանալ ապագայի և ոչ մի այլ ավտոմեքենա:

Այս կայքի հոդվածները, լուսանկարները, տեսանյութերը հնարավորություն են տալիս պատասխանել այդ հարցերին, իմանալ ավելին Chevrolet Volt-ի և դրա զարմանալի պատմության մասին:

Եթե ունեք լրացուցիչ հարցեր, ապա կարող եք գտնել դրանց պատասխանները Chevrolet Europe-ի Facebook ցանցի էջում:

Այս թեմայով հղումները`

Volt` համառոտ նկարագրություն
Դիտարկեք այն ներսից
Volt` վարման 4 տարբեր ռեժիմներ
Volt`ռեգեներատիվ արգելակում
Գաղափարից մինչև արտադրություն` Volt-ի պատմությունը
Chevrolet Volt-ի շնորհանդեսը
Volt–ը խնայում է Ձեր փողերը
Volt`հարցեր և պատասխաններ
Տեխնոլոգիա

Volt: համառոտ նկարագրություն

  • Թափք / քարշակում 5 դուռ, 4նստատեղ, առջևի քարշակում
  • Մարտկոց 16 կՎտ, լիթիում-իոնային, հեղուկային սառեցմամբ, վերալլիցքավորվող
  • Տարածություն 60 կմ1
  • Լիցքավորման ժամանակը 3 ժամ1
  • Լրիվ տարածություն 500կմ (գեներատորով)1
  • Արգելակներ Էլեկտրահիդրավլիկ, ռեգենարատիվ, հովացվող, առջի և հետևի սկավառակային , ABS-ով:
  • Անվադողեր Goodyear “Fuel Max”
  • CO2 արտանետումն առաջին 60 կմ: 0 գ/100կմ1
  • Առավելագույն արագություն 161 կմ/ժ1
  • Առավելագույն հզորություն 111կՎտ / 150 ձ/ու.1
  • Առավելագույն պտտող մոմենտ 370 Նմ1 – ակնթարթային պտտող մոմենտ

Գաղափարից մինչև արտադրություն` Volt-ի պատմությունը

Chevrolet Volt-ի ստեղծման պլանը լիովին պարզ էր:

  • Ստեղծել առանց վնասակար արտանետումների մեքենա ամենօրյա օգտագործման համար:
  • Հնարավորություն տալ` արտադրել սեփական էլեկտրաէներգիան` ավելացնելով առանց լիցքավորման վազքի երկարությունը:
  • Ապահովել ընթացքի դինամիկան և հեշտ կառավարելիությունը:
  • Ներկառուցել անվտանգության համակարգեր, օրինակ` անվտանգության բարձիկները, ESP համակարգը և այնպիսի նորույթներ, ինչպիսին են կայանման առջևի և հետևի տեսախցիկները:
  • Գերազնցել սպասելիքները սրահի լրամշակումների, հարմարավետության, դիզայնի էսթետիկայի և տեխնոլոգիաների առումով, որպեսզի Volt վարելը պարգևի կատարյալ հաճույք:

Մի խոսքով, Volt -ը պետք է դառնար համաշխարհային մակարդակի ավտոմեքենա` էլեկտրաէներգիայի հեղափոխական աղբյուրով և ներքին հարմարավետությամբ, որն առաջարկում է լավագույն լուծումները ժամանակակից վարորդներին:

Volt-ն օժտված է կատարելագործված դիզայնով և տեխնոլոգիաներով: Լիթիում-իոնային մարտկոցի նորագույն տեսակը, որը կոմբինացված է փոքր 1.4 լ ծավալով բեզինային գեներատորով, ապահովում է ինքնալիցքավորումը ուղևորության ընթացքում: Գեներատորի դերը կայանում է մարտկոցի վերալիցքավորումը ապահովելու մեջ` ավելացնելով դրանով ավտոմեքենայի ավտոնոմ երթևեկության տևողությունը:

Աէրոդինամիկան առանձնակի դեր է խաղացել Volt-ի զարգացման գործընթացում: Աէրոդինամիկական փորձարկումների հազարավոր ժամերը ռեկորդային են Chevrolet-ի պատմության մեջ և թույլ են տվել նվազագույնի հասցնել քամու դիմադրությունը և կատարելագործել թափքի կառուցվածքը` նվազեցնելով վառելիքի ծախսը:

Դիտարկեք այն ներսից

ընտրությամբ և առաջնակարգ ինտերյերով”,- ասաց Էնդրյու Ֆարան` գլխավոր ինժեները:.

Ներսից Volt-ը գերազանցում է բոլոր սպասելիքները ընդարձակության, հարմարավետության և սարքավորվածության առումով: Այստեղ կգտնեք և կատարյալ նորույթներ, օրինակ` ժամանցային տեղեկատվական սենսորային համակարգը կենտրոնական բարձակի վրա:

Volt-ը կարելի է հարմարացենլ սեփական ճաշակին` գոյություն ունեն ներքին հարդարման գույների, լուսավորվածության ու համալրումների զանազան տարբերակներ: Ահա մի քանի հասանելի օպցիաներ.

  • 7” գունավոր, վերաձևափոխվող ՀԲ դիսփլեյ
  • 7” գունավոր, սենսորային ՀԲ մեծ թույլատվությամբ դիսփլեյ` ներկառուցված կենտրոնական բարձակի մեջ: Այն համալրում է լյուքս դասի ավտոմեքենաները
  • Նավիգացիա, ռադիո, MP3, 60GB կոշտ սկավառակով DVD, RDS.
  • Bluetooth և բարձրախոսով հեռախոս.
  • BOSE ակուստիկ ստերեո համակարգ, որը նախագծվել է հատուկ , Volt-ի համար`ստեղծելով համաշխարհային չափանիշների ակուստիկա մինիմալ էներգիայի ծախստարությամբ, 6 բարձրախոսներ , սաբվուֆեր
  • Առանց բանալիի ավտոմեքենայի աշխատացում, ինտուիտիվ կոճակներ
  • Ավտոմատ կլիմատ կոնտրոլ` խոնավության ցուցիչով
  • Հոռակառավարվող շարժիչ, որը թույլ է տալիս նաև նախորոք հովացնել կամ տաքացնել սրահը (այդ թվում նաև նստարանները)

Volt` վարման 4 տարբեր եղանակներVolt – four different driving modes

Կախված նրանից` թե որտեղ եք գտնվում և ինչով եք զբաղվում, վարման 4 տարբեր ռեժիմները թույլ կտան գտնել օպտիմալ լուծումը և խնայել միջոցները:

  • Սովորական ռեժիմ` այն օգտագործվում է բոլորից հաճախ:
  • Սպորտային ռեժիմ` ավելի ագրեսիվ վարելու համար:
  • Լեռնային ռեժիմ` կտրուկ վայրէջքների և վերելքների դեպքում:
  • “Կանգառի” ռեժիմ` այն նախատեսված է Եվրոպայի համար և թույլ է տալիս օգտագործել գեներատորն` անջատելով մարտկոցը, ինչը հնարավորություն է ապահովում` ընտրելու, թե Ձեր ուղևորության որ 60 կմ հատվածն է լինելու էկոլոգիապես կատարյալ մաքուր: Սա կարևոր է Եվրոպայի շատ քաղաքներում, որտեղ տուգանքները վճարվում են ըստ վնասակար արտանետումների քանակի

Volt`ռեգեներատիվ արգելակում

Ռեգեներատիվ արգելակումը թույլ է տալիս վերադարձնել ավտոմեքենայի էներգիան դրա շարժման ընթացքում` ավելացնելով մարտկոցի լիցքը և երկարացնելով ավտոմեքենայի անցնելիք ուղին:

Chevrolet Volt-ի շնորհանդես

Կոնցեպտ-կարի շատ տարրեր կարելի է նկատել նաև սերիական ավտոմեքենայի մեջ, այդ թվում նաև առջևի փակ վանդակաճաղը և բնորոշ սպորտային կանգնակը: Հետևից սուր ծայրերը և աէրոդինամիկ սփոյլերը ապահովում են օդի արագ և արդյունավետ հեռացումը:

Volt-ի թափքը նախագծելիս` Chevrolet-ի ինժեներները առանձնակի ուշադրություն են դարձրել աէրոդինամիկային: Դիզայներների հետ համատեղ նրանք նախագծել են Chevrolet-ի պատմության մեջ ամենաաէրոդինամիկ մեքենաներից մեկը` հարյուրավոր ժամեր անցկացնելով աէրոդինամիկական խողովակներում, ստուգելով առջևի և հետևի քարորդ պանելները, հետևի սփոյլերը, արտաքին հայելիները:

Աէրոդիինամիկ կատարելագործությունները հնարավոր դարձրեցին Chevrolet Volt-ի հիմնական նպատակի իրականացումը` 60 կմ ճանապարհ առանց վնասակար արտանետութմների և միայն մեկ լիցքավորմամբ:

Chevrolet Volt տնտեսում է Ձեր փողերը

Volt-ը լավագույն լուծումն է էկոլոգիայի մասին մտահոգվող վարորդների համար` լիակատար շարժունակություն մի կողմից, և հոգատարություն շրջակա միջավայրի հանդեպ` մյուս, գումարած շահագործման ցածր ծախսեր: Շահավետությունն ակնհայտ է: Chevrolet Volt-ի ծախսերը կազմում են 0,02 ցենտ մեկ կիլոմետրի համար: Լրիվ լիցքով կարող եք անցնել 60 կմ: Շահավետ 60 կիլոմետրեր:

Volt-ի լուսանկարները

Volt-ի հետ կապված տարեկան ծախսերը չեն գերազանցում մեկ կենցաղային սարքի ծախսերը:

Chevrolet Volt` հարցեր և պատասխաններ

  • FAQ

    Question

    Արդյո±ք հեշտ է կառավարել Volt-ը:

    Answer

    Այո: Նախագծման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ավտոմեքենայի արդյունավետ աշխատանքին, նույնիսկ երկար ժամանակ չլիցքավորվելու դեպքում: Volt-ը կծառայի Ձեզ, եթե չլիցքավորեք յայն նույնիսկ շաբաթներով կամ ամիսներով: Մի խախտեք Ձեր անձնական գրաֆիկը:

    Question

    Ի±նչ տպավորություններ է պարգևում Volt-ը:

    Answer

    Նրանք, որվքեր արդեն փորձարկել են ավտոմեքենան, կվկայեն, որ դրա կառավարումը չափազանց հեշտ է: Ամերիկյան Huffington Post ամսագրի թղթակից Սթիվ Փարկերը գրել է, թե ինչն է, առավել գնահատում` Volt-ի ղեկին գնտվելիս:

    “Սեղմեք մեկնարկի կոճակը, և Volt-ն անմիջապես ճամփա է ընկնում: Ավտոմեքենան անաղմուկ է, արագ և աչքի է ընկնում սահուն ընթացքով (էլեկտրական շարժիչների պտտող մոմենտն անփոփոխ է գործարկման առաջին վայրկյանից, ի տարբերություն բենզինային շարժիչների, որոնց ժամանակ է պահանջվում` առավելագույն արդյունավետության հասնելու համարу):”

    Ի հավելումն այս ամենի, Volt-ը կարող է ավելացնել իր արագությունը 0-ից մինչև 100 կմ/ժ 9 վայրկյանի ընթացքում:

    Question

    Ի±նչ առավելություններ է տալիս Volt-ի շահագործումը:

    Answer

    Եթե Volt-ը լիցքավորել պարբերաբար, ապա զգալի գումարներ կխնայեք վառելիքի հաշվին: Էլեկտրականությունն ավելի մատչելի է, քան բենզինը, և եթե կարողանաք լիցքավորել ավտոմեքենան ուղևորությունից առաջ ու մարտկոցի լիցքաթափումից անմիջապես հետո, ապա իրապես կկարողանաք վայելել Volt-ի պարգևած արդյունավետությունը:

    Question

    Որքա±ն ժամանակ է պահանջվում Volt-ը լիցքավորելու համար և արդյո±ք հատուկ վարդակ է անհրաժեշտ:

    Answer

    Volt-ը լիցքավորելու համար հատուկ վարդակի կարիք չկա: Դա կարելի է անել 220V ստանդարտ եվրոպական վարդակից ընդամենը 3 ժամում: Երեք ժամ հետո ավտոմեքենան պատրաստ կլինի ճանապարհ ընկնել: Եթե մարտկոցը լիովին լիցքաթափված չէ, ապա դրա լիցքավորումը կպահանջի ավելի նվազ ժամանակ:

    Question

    Որքա±ն արժե Volt-ի մեկ լիցքավորումը:

    Answer

    Էլեկտրականությունը ավտոմեքենան շահագործելու ամենամատչելի միջոցն է: Դրա արժեքը Եվրոպայում կազմում է 16 ցենտ մեկ կՎՏ/ժ դիմաց: Անցնելով մոտավորոպես 60 կմ` վարորդը կվճարի ընդամենը 1 եվրո2, ճիշտ այնքան, որքան և ցանկացած այլ էլեկտրական սարք օգտագործելու համար: Որոշ երկրներում գիշերային ժամերին էլեկտրաէներգիան ավելի էժան է, ինչն էլ ավելի կնվազեցնի ծախսերը:

    Question

    Արդյո±ք լիցքն իրականում հերիքում է 60 կմ-ի համար:

    Answer

    Ինչպես և այլ ավտոմեքենաների դեպքում, Ձեր վարելաոճն ու եղանակային պայմաններն ազդում են վառելիքի խնայողության վրա: Նույն կերպ այդ ազդեցությունն առկա է արդյունավետության առումով:

    Էլեկտրական ավտոմեքենաները կարող են կորցնել արդյունավետությունը շատ շոգ կամ ցուրտ եղանակին: Սակայն, երբ Volt-ը կհայտնվի վաճառքում, այն կլինի լիթիում-իոնային մարտկոցով թերևս միակ ավտոմեքենան: Դա բարելավում է աշխատանքը ծայրահեղ կլիմայական պայմաններում, ինչպես նաև երկարացնում է մարտկոցի ծառայության ժամկետը:

    Volt-ը հեշտությամբ ծրագրավորվում է կառավարման միջոցների օգնությամբ` ավելացնելու համար աշխատանքի արդյունավետությունը համաձայն Ձեր վարելաոճի և ճանապարհային պայմանների: Ներկառուցված ՀԲ էկրաններն արտացոլում են ժամանակի իրական պաշարի և արդյունավետության վերաբերյալ տվյալները` հնարավորություն տալով հարմարվել իրականությանը: Իմացեք ավելին Volt-ի վարման տարբեր ռեժիմների մասին: Volt` վարման 4 տարբեր եղանակներ

    Question

    Ի±նչ տեղի կունենա, եթե ես անցնեմ 60 կմ-ից ավելին:

    Answer

    Երբ վերջանում է սկզբնական լիցքը, ավոտմատ կերպով ակտիվանում է գեներատորը և “հրամայում է” ավտոմեքքենայյի էլեկտրական համակարգին շարունակել աշխատել ևս մի քանի հարյուր կիլոմետր:

    Question

    Ի±նչ տեղի կունենա, եթե ես երբեք չլիցքավորեմ իմ Volt-ի մարտկոցը:

    Answer

    Volt-ը միևնույն է կծառայի Ձեզ: Սակայն շարժիչի օպտիմալ աշխատանքը ապահովելու և շահագործման ծախսերը նվազեցնելու համար գերադասելի է պարբերաբար վերալիցքավորել Volt-ը:

    Question

    Ի±նչ տեղի կունենա, եթե Volt-ի մարտկոցը թերլիցքավորված է:

    Answer

    Կարիք չկա անհանգստանալու տվյալ հարցով, քանի որ Volt-ն օժտված է գեներատորով: Մասնակի լիցքավորված մարտկոցը կաշխատի մինչև լիակատար լիցքաթափումը, ինչից հետո կակտիվանա գեներատորը` ապահովելով էլեկտրականություն և երկարացնելով անցվելիք ճանապարհը մինչև 500 կմ: Այնուհետև, կարող եք կրկին լիցքավորել Volt-ը 220Vվարդակից, կամ վառելիք ավելացնել գեներատորի համար:

    Question

    Ի±նչ տեսակի մարտկոց է տեղադրված Volt-ում:

    Answer

    Ժամանակակից, վերալիցքավորվող, լիթիում-իոնային մարտկոց` հեղուկային հովացմամբ: Գոյություն ունեն լիթիում-իոնային մարտկոցների բազում տարբերակներ` բջջային հեռախոսների, համակարգիչների համար, սակայն Volt-ինը նախատեսված է հենց ավտոմեքենաների համար: Այն արդյունավետ է պահպանում էներգիան և չունի “հիշողության էֆեկտ”: Սա նշանակում է, որ պարտադիր չէ այն լիովին լիցքաթափել կրկին լիցքավորելու համար:

    Երբ Volt-ը կհայտնվի վաճառքում` այն կլինի լիթիում-իոնային մարտկոցով միակ ավտոմեքենան: Հեղուկային հովացումը կարգավորում է ջերմաստիճանը, ինչը ոչ միայն բարելավում է ընթացային որակներն, այլև ավելացնում է մարտկոցի պիտանելիության ժամկետը:

    Question

    Ինչու± է կիրառվում էլեկտրականություն:

    Answer

    Էլեկտրականությունը զուրկ է վնասակար արտանետումներից: Եվ եթե այն արտադրվում է քամու, ջրի, արևի կամ բիովառելիքի էնմերգիայի հաշվին, ապա զգալի պոտենցիալ է ստեղծվում շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու համար:

Տեխնոլոգիա

Volt-ը երկար տարածություններ անցնելու համար նախատեսված էլեկտրական ավտոմեքենա է: Ի±նչ է սա նշանակում: Այն, որ ավտոմեքենան ընդանում է մարտկոցի էներգիայի իսկ հետո էլ գեներատորի արտադրած հոսանքի շնորհիվ: Ենթադրենք` մարտկոցը լիովին լիցքավորված է: Կախված եղանակից և Ձեր վարելաոճից Դուք կարող եք ընթանալ 60-65 կմ միայն մարտկոցի էներգիայով` առանց բենզին ծախսելու: Դրանից հետո ավտոմատ կերպով միանում է բենզինային գեներատորը, որն սկսումէ արտադրել էլեկտրականություն և մեծացնում է անցվելիք ճանապարհի երկարությունը: Մի խոսքով, Volt-ը կարող է ընթանալ ևս մի քանի հարյուր կիլոմետր մինչև կրկին կվերալիցքավորվի: Volt-ը FlexFuel ավտոմեքենա է, որը կարելի է շահագործել թե բենզինով, թե E85 էթանոլով:.4

This website requires Adobe Flash player. You can get the Adobe Flash player by using the button below.

Get Adobe Flash player

Bookmark and Share

Բաժանորդագրվիր մեր RSS լրահոսին:

Բոլոր հղումներն արտաքին են և բացվում են առանձին պատուհաններում: