WTCC Ultra–ն հասցնում է մրցարշավային գաղափարը ծայրահեղության:
World Touring Car (WTCC) առաջնությանը Chevrolet-ի մասնակցությամբ որգևորված`դիզայներ Իվըն Քինգսբըրին առաջ քաշեց մի գաղափար, որը եվրոպական մրցարշավային մեքենային կհաղորդի Chevrolet մկանուտ արտաքին:
Առաջին գծապատկերում Քինգսբըրին պատկերել էր հեչբեք, որը համատեղում էր գեղեցկությունը մրցարշավային ավտոմեքենայի տեխնիկական բնութագրերի հետ` ավտոմեքենա առանց ավելորդ զարդարանքների, պրատիկ թե ներսից, թե արտաքինից:. Ի զարմանս դիզայների գծապատկերը պարունակում էր նախագծին հավանություն տալու համար անհրաժեշտ ամեն բան: Այսպիսով Ultra կոնցեպտն արժանացավ հավանության ամենասեղմ ժամկետներում, ինչը երբևէ տեղի չէր ունեցել Chevrolet-ի պատմության մեջ:
WTCC Ultra` “բոլոր կանոնների խախտում”:
Պահը չկորցնելու համար` Chevrolet-ն առաջադրեց Քինգսբըրիին Ultra-ի նախագիծը մեկ տարվա ընթացքում հասցել նախատիպի:
Ճապոնական YDS գործընկեր ստուդիայի հետ համատեղ Քինգսբըրին ստեծեց մի շարք կավե մոդելներ` նախապատվությունը հիմնականւոմ տալով համակարգչային եռաչափ մոդելավորմանը, որը թույլ է տալիս կատարելագործել թափքի ուրվագծերը:
Մինչ դեռ ավանդական ավտոմեքենաների ուրվագծերը անխզելի են, Ultra-ի որոշ լուծումներ տպավորություն են ստեղծում , որ մեքենան շարժվում է` նույնիսկ երբ կանգնած է: Նուրբ լուծումները ավտոմեքենային հաղորդում են մշտական արագության կերպար: Ամեն ինչ նախատեսված է մեկնարկից առաջ ավելի մեծ էներգիայի տպավորություն ստեղծելու համար:
WTCC Ultra – ն ոգեշնչված է Chevrolet.-ի մրցարշավային ժառանգությամբ:
Աշխատելով շուրջօրյա` թիմը պատրաստեց Ultra-ն ճիշտ Փարիզի ավտոցուցահանդեսի մեկնարկին: Հասարակական արձագանքն այնքան ուժգին էր, որ մի քանի հաճախորդ ցանկացան ձեռք բերել ավտոմեքենա հենց տեղում:









