Chevrolet - Պատմություն
Լուի Շևրոլեի լուսանկարըԼուի Շևրոլեի լուսանկարը
Racing superstarԳերաստղային մրցարշավորդ
Building a companyԸնկերության զարգացումը

Պատմություն

Երիտասարդ ինժեները

Լուի Շևրոլեն ծնվել է 1878 թ. Շվեյցարիայի Լա Շո դը Ֆո քաղաքում: Սերը դեպի բարդ մեխանիզմները նա ժառանգել է ժամագործ հորից: Երբ Լուին դեռ երեխա էր, նա մշտապես քանդում էր զանազան իրեր` իմանալու համար ինչպես են դրանք աշխատում և ինչպես կարելի է դրանք կատարելագործել:

Սերը դեպի արագությունը տղայի մեջ ի հայտ եկավ 11 տարեկանում, երբ նա սկսեց աշխատել հեծանիվների վերանորոգմամբ զբաղվող արհեստանոցումմ: Ինչպես և հասկակիցներից շատերը Լուին ընդմիշտ հիշեց այն հիանալի զգացմունքը, որը ծնվեց սարից արագությամբ իջնելու ժամանակ: Սակայն ի տարբերություն շատերի, նա սկսեց մտածել, թե ինչպես կարելի է ստիպել հեծանիվին ավելի մեծ արագություն զարգացնել:

Լուին զբաղվում էր հեծանվային սպորտով, նախագծում էր հեծանիվներ: Իսկ մրցաշարներում վաստակած ողջ գումարը ծախսում էր ընտանիքի վրա:

1896 թ. Նրա արհեստանոց է այցելում ամերիկյան մագնատ վանդերբիլտը` խնդրելով վերանորոգել իր մոտոսայլակը: Լուին արագորեն կատարում է աշխատանքը, իսկ նրա վարպետությամբ հիացած Վանդերբիլտը առաջարկեց Շևրոլեին իր ուժերը փորձել Ամերիկայում:

Գերաստղային մրցարշավորդ

1901 թ. Լուին տեղափոխվեց Նյու Յորք և որպես ինժեներ-մեխանիկ աշխատանքի անցավ այդ ժամանակի խոշորագույն ընկերություններից մեկում` Դիոն-Բուտոնում:

Ավտոմեքենաների հանդեպ սերը շուտով ստացավ երկու կերպարանք` ավտոմեքենաների նախագծում և մասնակցություն մրցարշավների:

1905 թ. նա, հախթահարելով մեկ մղոնը 52.8 վայրկյանում, սհամանեց նոր ռեկորդ և իր կյանքի կարևորագույն հաղթանակներից մեկը տոնեց: Սկսած այդ տարեթվից 15 տարի շարունակ Լուին հաղթանակներ էր տոնում տարատեսակ ամերիկյան մրցարշավներում` դառնալով իսկական գերաստղ:

1911 թ, օգտագործելով ձեռք բերված փառքը, ՆյուՋերսիում Ջեներալ Քամփընի ընկերության նախագահ Բիլլի Դյուրանթի հետ համատեղ ստեղծում է Շևրոլե Մոթոր Քար Քամփընին:

Հենց 1911 թ. էլ դարձավ Շևրոլե Մոթոր Քար Քամփընիի հիմնադրման տարեթիվը:

Ընկերության զարգացումը

Լուի Շևրոլեն հնարավորություն ստացավ ստեղծել հենց այն ավտոմեքենաները, որոնց մասին այդքան երազում էր: Նա ուզում էր ստեղծել տեխնոլոգիապես ավելի հարուստ, ավելի հուսալի փոխադրամիջոցներ, քան այդ պահին գոյություն ունեցողները: ՄԻևնույն ժամանկ նրա նպատակն էր` դրաձնել դրանք մատչելի ավելի մեշ թվով մարդկանց:

Chevrolet մակնիշը շռնդալից հաջողության հասավ:` խլելով առաջնությունը նույնիսկ Ֆորդի լեգենդար T մոդելից: Ներկայումս քչերն են հիշում Լուի Շևրոլեին որպես մրցարշավորդ, սակայն նրա հիմնադրած ընկերությունը ձեռք է բերել համաշխարհային հռչակ:

Chevrolet-ի ողջ անձնակազմը հպարտ է իր արմատներով և մշտապես ձգտում է հավատարիմ մնալ Լուի Շևրոլեի գաղափարախոսությանը` ստեղծելով լավագույն ավտոմեքենաները լավագույն գնով:

Իմացեք ավելին Chevrolet-ի մոդելային շարքի վերաբերյալ:

Դիտել Chevrolet-ի մոդելային շարքը:

Կամ ծանոթացեք Chevrolet ցանկացած մոդելին առանձին:

5-դռնանի Chevrolet Aveo հեչբեք
Սեդան Chevrolet Aveo
Նոր նրբաոճ սեդան Chevrolet Cruze
Ողջ ընտանիքի համար նախատեսված ամենագնաց Chevrolet Captiva, որը տեղավորում է մինչև 7 ուղևորների:

Սակայն բավական է անցյալի ու ներկայի մասին: Իմացեք ավելին Chevrolet-ի մոտ ապագայի և դրա կոնցեպտների մասին:


Էլեկտրական ավտոմեքենա Chevrolet Volt

Այս նկարները տալիս են մեքենայի մասին զուտ ընդհանուր պատկերացումներ

Բոլոր հղումներն արտաքին են և բացվում են առանձին պատուհաններում: