
ԴԵԹՐՈՅԹ, 10 հուլիսի, 2009 թ. Այսօր նոր General Motors-ն սկսեց իր գործունեությունը` արդեն նոր կորպորատիվ կառուցվածքով, կայուն բալանսով և նոր ուղղվածությամբ դեպի վերջնական սպառողը:
"Այս օրը General Motors-ի համար նշանավորում է նոր դարաշրջանի սկիզբ, ինչը թույլ կտա ընկերության յուրաքանչյուր աշխատակցի, այդ թվում նաև ինձ, վերադառնալ իր բուն գործին` ավտոմեքենաների դիզայնին, արտադրությանը և վաճառքին` մարմնավորելով սպառողների կարիքները, ասաց Ֆրից Հենդերսոնը (Fritz Henderson), ընկերության նախագահն ու գլխավոր տնօրենը:- Մենք բարձր ենք գնահատում այն օգնությունը, որին արժանացանք այս պատմական անցումնային շրջանում, և պատրաստ ենք ջանասիրաբար աշխատել, որպեսզի արդարացնենք այդ վստահությունը` ստեղծելով նոր ավելի հզոր ու հաջողակ General Motors:"
Նոր GM-ը, որն ստեղծվել է սնանկության գործերով զբաղվող դատարանի որոշմամբ տեղի ունեցած վաճառքի հետևանքով 2009թ. հուլիսի 5-ին, կներառի.
§Վերջին հարյուր օրերի ընթացքում մենք մի կարևոր բան ենք հասկացել` GM-ը կարող է գործել օպերատիվ և համարձակ, ասաց պրն. Հենդերսոնը:- Այսօր մենք հիմնվում ենք վերջին ամիսների սնանկության գործընթացում ձեռք բերած էներգիայի, վճռականության ու արագության վրա` կիրառելով դրանք նոր General Motors-ի ստեղծման և հետագա գործունեության ապահովման համար:¦
§Սովորական պատկերացմամբ բիզնեսին մենք վերջ ենք տվել, - հայտնեց պրն. Հենդերսոնը: - Այսօր նոր ժամանակաշրջան է սկսվում General Motors-ի և դրա հետ փոխկապակցված բոլոր այլ կառուցվածքների համար: Հետագայում նոր General Motors-ը կստանա ավելի մեծ ուղղվածություն դեպի սպառողը, կկարողանա ավելի օպերատիվ արձագանքել սպառողական և շուկայական տենդենցներին, ինչպես նաև կշնորհի իր այն աշխատակիցներին, որոնք բոլորից մոտ են կանգնած վերջնական սպառողին, որոշումներ կայացնելու և իրականացնելու իրավունքով: Մեր նպատակն է` ստեղծել այնպիսի մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներ, որոնք սպասված են սպառողների կողմից և անել այդ ավելի արագ, քան երբևէ:¦
General Motors Company-ի բաժնետերերն են հիմնականում ԱՄՆ, Կանադայի և Օնթարիո նահանգի կառավարությունները, ինչպես նաև Ավտոմոբիլային արդյունաբերության բանվորական միացյալ արհմիության (UAW) թոշակառուների բժշկական ապահաովագրման երաշխիքներն ապահովող թրաստային հիմնադրամը: Անմիջականորեն հասարակ բաժնետեր կդառնան.
§Մենք բարձր ենք գնահատում վերակառուցման ընթացքում շահագրգռված անձանց կողմից մեզ ցուցաբերած օգնությունը: Չնայած այն փաստին, որ նորացված General Motors-ի բաժնետոմսերը չեն տեղաբաշխվելու բորսայում, մեր ֆինանսական հաշվետվությունները միշտ կլինեն թափանցիկ` վստահությունն ամրապնդնելու նպատակով, - ասաց պրն. Հենդերսոնը:- Մենք ակնկալում ենք մոտ ապագայում դարնալլ բաց բաժնետիրական ընկերություն, սակայան միայն նպատակահարմար պահին` եկող տարվանից սկսելով վճարել պետական պարտքերը: Մենք պարտավոր ենք ավարտել պարտքի մարումը 2015թ., սակայն մեր նպատակն է ` դա անել վաղաժամկետ:¦
General Motors Company-ն մեկնարկում է ավելի կայուն բալանսով, արտադրական ծախսերի մրցակցային կառուցվածքով և գումարային ավելի հզոր հաշիվներով: Այս ամենը թույլ կտա ընկերությանը մրցակցել ինչպես ամերիկյան, այնպես էլ արտասահմանյան արտադրողների հետ ԱՄՆ-ում և պահպանել նշանակալի ներկայությունը աճող գլոբալ շուկաներում:
Մասնակիորեն, Ավտոմոբիլային արդյունաբերության բանվորական միացյալ արհմիության (UAW) և Կանադայի ավտոմոբիլային արդյունաբերության բանվորական արհմիության (CAW) հետ ստեղծված համաձայնությունների արդյունքում նոր ընկերությունը կստանա GM-ի լավագույն ակտիվները և կկիռարի արտադրական ծախսերի մրցակցային կառուցվածքը:
Նոր GM-ն սկսեց իր աշխատանքը ավելի ուժեղ բալանսով, որը ներառում է 11 մլրդ դոլլարի պարտքը ԱՄՆ կառավարությանը, սակայն հաշվի չի առնում 9 մլրդ դոլլար արժողությամբ բաժնետոմսերի փաթեթը, որը կարող է փոփոխվել զրոյից սկսած ֆինանսական հաշվետվության հետևանքով: Ընդհանուր առմամբ պարտաբեռը նվազեցվել է մոտ 40 մլրդ դոլլարով, որոնք հիմնականում կազմված են չապահովված պարտքերից և Վարձու աշխատողների ինքնակամ փոխօգնության կամզակերպության (VEBA) թրաստային հիմնադրամից, որն երաշխավորում է UAW թոշակառուների բժշկական սպասարկումը: Ուժեղ բալանսն ու վնասատվության բացակայության նվազեցրած մակարդակը թույլ են տալիս նոր GM-ին նվազեցնել նաև սեփական ռիսկերը, ավելի մեծ շահութաբերություն ցուցադրել արտադրության պակաս ծավալների պայմաններում ինչպես նաև ներդրումներ կատարել առաջադեմ տեխնոլոգիաների, մշակումների և արտադրանքի կատարելագործման գործընթացների մեջ: ԱՄՆ-ից դուրս գտնվող GM-ի դուստր ձեռնարկությունները ձեռք կբերվեն GM-ի կողմից և, ինչպես ակնկալվում է, կշարունակեն իրենց գործունեւոթյունն առանց դադարների:
GM-ի աշխտաանքի վերսկսումից ի վեր ընկերության առաջնորդները կսկսեն կորպորատիվ մշակույթի փոփոխմանն ուղղված աշխատանքներ` հաստատելով վերջին ամիսներին ցուցաբերած արագությունն ու վճռականաությունը որպես բիզնեսի նոր մեթոդ` ավելացնելով դրան սպառողական ուղղավծությունը:
Էդվարդ Ե. Վիտակրե Կրտսերը (Edward E.Whitacre, Jr) , որը ժամանակին վերահսկում էր հանրահայտ AT&T ընկերության նորացման գործընթացը, նշանակվել է GM տնօրենների խորհրդի նախագահ, որի կազմում ընդգրկված են նաև մի քանի նոր դեմքեր: Ֆրից Հենդերսոնը կշարունակի իր գործունեությունը որպես նախագահ և գլխավոր տնօրեն ` պրն Վիրակրեի հետ սերտ համագորցակցությամբ: Նա իր վրա կվերցնի նաև Հյուսիսային Ամերիակյում GM-ի կառավարումը, քանի որ այդ տարածաշրջանում նախագահի պաշտոնը վերացվում է:
Հենդերսոնը հայտարարեց սպառողների և GM-ի ցանկացած մակարդակի աշխատակիցների միջև հաղորդակցումն ավելի սերտացմելուն ուղղված ծրագրերի մասին: §Հաջորդ շաբաթվանից մենք կթողարկենք §Ասա տնօրենին¦ հատուկ կայքը, ուր հաճախորդները կարող են կիսվել իրենց հուզող հարցերով, գաղափարներով կամ առաջարկություններով անմիջապես բարձրաստիճան ղեկավարության հետ: Ես ինքս օրական կնայեմ և կպատասխանեմ մի քանի նման նամակների:¦ Պրն. Հենդերսոնը և General Motors-ի այլ ղեկավարները նախատեսում են պարբերաբար հանդիպել սպառողների և շահագրգռված անձանց հետ: Օգոստոսին թե° ԱՄՆ-ում, թե° դրանից դուրս կսկսվեն պարբերաբար հանդիպումներ հաճախորդների, դիլերների, մատակարարների, ընկերության աշխատակիցների և բոլոր այն անձանց հետ, ովքեր այս կամ այն կերպ իրենց լուման են ներդնում սպառողների հետ հարաբերություններում:
§Այսօր մենք հայտարարում ենք նոր General Motors-ի աշխատանքի սկիզբը, և մեր խոստումը չափազանց պարզ է: Մենք կապահովենք շահութաբերությունը, հնարավորինս արագ կվերադարձնենք պարտքերը, մեր մարդատարներն ու բեռնատարները կլինեն լավագույններն աշխարհում, - հայտարարեց Ֆրից Հենդերսոնը:- Մենք հասկանում ենք, որ այստեղ` GM-ում, մեզ պարգևել են հազվագյուտ երկրորդ շանսը, և մենք անչափ շնորհակալ ենք: Մենք գիտակցում ենք, որ ունենք բոլոր հնարավորությունները` սեփական գործը լավագույնս կատարելու:¦ §Մենք բարձր ենք գնահատում մեր գնորդների վստահությունը, և հետագայում ձեր ուշադրությանը կհանձնենք նոր մարդատարներ, բեռնատարներ և քրոսովերներ` սպասարկամ անհամեմատելի բարձր որակներով: Մենք խորապես երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր օգնեցին մեզ այս դժվարին ժամանակահատվածում, - շեշտեց պրն. Հենդերսոնը:- Իսկ բոլոր նրանց, ովքեր դեռ չեն նստել մեր ավտքմեքենաների ղեկին, կամ, մեկ անգամ փորձելով, դժգոհ են մնացել, ուզում եմ ասել. մենք հետագայում անպայման հնարավորություն կունենանք մտքափոխ անել ձեզ և արժանանալ ձեր վստահությանը:¦