Նորություններ / 2009 / Նորություններ

ԱՎՏՈԲՈՏԵՐ թիթեռնիկ-փողկապներով:

(16.6.2009)

Կերպարներ, որոնք ստեղծվել են Chevrolet մոդելների հիման վրա, “Տրանսֆորմերներ. Անկյալների վրեժը” ֆիլմում:

Հինգ կերպարներ` ստեղծված Chevrolet մոդելների հիման վրա, այդ թվում նաև չորս նոր կինոհերոսներ, նկարահանվել են DreamWorks Pictures և Paramount Pictures ընկերությունների “Տրանսֆորմերներ. Անկյալների վրեժը” ֆիլմում: Եվրոպական պրեմյերան հունիսի 24-ին:

Առաջին անգամ էկրանին չորս նոր կերպարներ.

Image 1
  • ՍԱՅԴՍՎԱՅՊ (SIDESWIPE)`Corvette մոդելի հիման վրա ստեղծված կոնցեպտ:
  • ՍԿԻԴՍ (SKIDS) և ՄԱԴՖԼԵՊ(MUDFLAP)` երկվորյակ ԱՎՏՈԲՈՏԵՐ, որոնց հիմքում ընկած են Chevrolet - Beat և Trax կոնցեպտ ավտոմեքենաները:
  • ՋՈԼՏ (JOLT)` ԱՎՏՈԲՈՏ, որը հիմնված է Chevrolet Volt էլեկտրամոբիլի վրա` ընթացքի ավելացված պաշարով:

ԲԱՄԲԼԲԻ (BUMBLEBEETM)` հերոսական ԱՎՏՈԲՈՏ “Տրանսֆորմերներ” առաջին ֆիլմից, որի նախատիպ է հանդիսացել Chevrolet Camaro մոդելի գաղափարը, վերադառնում է ավելի բարձր տեխնիկական բնութագրերով:

“Chevrolet –ն ուրախ է կրկին հանդես գալ տարվա ամենասպասված ֆիլմում, - հայտարարեց Ուեյն Բրեննոնը` Chevrolet Europe-ի փոխտնօրենը:- Տրանսֆորմերները մեզ հնարավորություն են տալիս միևնույն լեզվով խոսել երիտասարդ լսարանի հետ: Նոր կերպարները խորհրդանշում են Chevrolet ցուցասրահներում տեղի ունեցող փոփոխությունները` աղմուկ հանած Chevrolet Spark-ից, որի արտադրությունը ոգեշնչված էր Beat կոնցեպտով, մինչև էլեկտրամոբիլների նոր սերունդը ներկայացնող Volt-ը”:

Մայքլ Բեյի “Տրանսֆորմերներ. Անկյալների վրեժը” նոր ֆիլմում ԱՎՏՈԲՈՏԸ դեմ առ դեմ կկանգնեն ԴԵՍԵՊՏԻԿՈՆՆԵՐԻՑ® բխող վտանգին, որոնք փորձում են վրեժխնդիր լինեն Երկրի վրա կրած իրենց նախորդ պարտությունից: ԱՎՏՈԲՈՏԵՐԻ նոր կերպարները իրենց ավելի նոր տեսքով, որը ստեղծվել է Chevrolet մոդելների հիման վրա, միավորում են իրենց ճիգերը` ընդդեմ Տիեզերքը զավթել փորձող ավելի հզոր հակառակորդների:

““Տրանսֆորմերներ. Անկյալների վրեժը” ֆիլմը գերազանցում է առջինին թե ռոբոտների գրավիչ գործողությունների, թե ընդհանուր տեսային էֆֆեկտների կտրվածքով, - ասում է Լի Էնն Սթեյբլսը` ֆիլմի դիստրիբյուտոր Paramount Pictures ընկերության գլոբալ մարքետինգային համագործակցության գծով փոխնախագահը:- Սյուժեում ի հայտ են գալիս նոր ԱՎՏՈԲՈՏԵՐ: Այս Chevrolet ավտոմեքենաները կտրել են ողջ աշխարհը նկարահանող խմբի հետ: GM-ը կրկին ապահովեց ֆիլմի վրա աշխատող թիմի աննախադեպ օժանդակությունը:

Բացի Camaro-ից, որն արդեն մասնակվցել է նախորդ ֆիլմին, մնացած Chevrolet կինոհերոսները մեծ էկրանին կհայտնվեն առաջին անգամ; ՍԱՅԴՍՎԱՅՊ-ն (SIDESWIPE) ունի սահանցիկ կոնցեպտի տեսք, որը ստեղծվել է Corvette-ի դիզայներների կողմից: Այն արտացոլում է օրիգինալ մրցարշավային Stingray ավտոմեքենայի շունչը, որը ստեղծվել է 1959 թ, ինչպես նաև հիմնվում է տարբեր սերնդի Corvette ավտոմեքենաների գծերի վրա: Այս գծերը միավորված են մի ֆուտուրիստական գախափարի մեջ, որը կիսով չափ հիշեցնում է մրցարշավային ավտոմեքենա, կիսով չափ` տիեզերանավ:

Beat և Trax ավտոմեքենաների վրա հիմնված կերպարները` ՍԿԻԴՍ (SKIDS) և ՄԱԴՖԼԵՊ (MUDFLAP), հավատարիմ են մնում իրենց կոնցեպտներին` որոնք մեկնարկել են 2007թ. Նյու-Յորքյան ավտոշոուի ժամանակ, սակայն նրանցից յուրաքանչյուրը ձեռք է բերել նաև նոր գունավորում և այլ արտաքին տարրեր: Չնայած սրանք փոքր մոդելներ են, երբ վերափոխվում են մարտնչող ԱՎՏՈԲՈՏԵՐԻ, դրանք ձեռք են բերում լրացուցիչ հզորություն:

Եվս մեկ նոր ԱՎՏՈԲՈՏ` ՋՈԼՏ-ը (JOLT), հանդես է գալիս ընթացքի ավելացված պաշարով Chevrolet Volt էլեկտրամոբիլի տեսքով, ինչը թույլ է տալիս էլեկտրական շարժիչի օգնությամբ անցնել 60 կմ-ից ավելի ու ևս մի քանի հարյուր կիլոմետրեր Voltec փոխանցումատուփի շնորհիվ: Իսկական Volt-ը կփոխի վարելու մասին պատկերացումները Եվրոպայում:

Եվ իհարկե ԱՎՏՈԲՈՏԵՐԻ թիմը լրիվ չէր լինի առանց ԲԱՄԲԼԲԻ-ի (BUMBLEBEETM)` դեղին գույնի մի կերպարի, որը ստեղծվել է նոր Camaro մոդելի հիման վրա և ավելի ոճային ու հզոր է լինելու:

ԱՎՏՈԲՈՏԵՐԻ մասին ֆիլմում Chevrolet-ի մասնակցության մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հասցեով.
www.autobotsrollout.com.

DreamWorks Pictures և Paramount Pictures ընկերությունները, համագործակցելով Hasbro ընկերության հետ, ներկայացնում են Bonaventura Pictures և Tom DeSanto/Don Murphy Production ընկերությունների արտադրանքը Մայքլ Բեյի “Տրանսֆորմերներ. Անկյալների վրեժը” նոր ֆիլմում, որտեղ նկարահանվել են Շայա ԼաԲյոֆը (Shia LaBeouf), Մեգան Ֆոքսը (Megan Fox), Ջոշ Դյուամելը (Josh Duhamel), Թայրեզ Գիբսոնը(Tyrese Gibson), Քևին Դաննը (Kevin Dunn), Ժյուլի ՈՒայթը (Julie White), Ջոն Բենջամին Հիքին (John Benjamin Hickey), Ռամոն Ռոդրիգեսը (Ramon Rodriguez), Իզաբել Լուկասը (Isabel Lucas), Գլեն Մորշաուերը (Glenn Morshower) և Ջոն Տարտուրոն (John Turturro): Ֆիլմի ռեժիսորն է Մայքլ Բեյը (Michael Bay), սցենարի հեղինակները` Էրեն Կրյուգերը (Ehren Kruger), Ռոբերտո Օրչին (Roberto Orci) և Ալեքս Կուրցմանը (Alex Kurtzman): Ֆիլմը հիմնված է Hasbro ընկերության TRANSFORMERSTM կերպարների վրա, պրոդյուսերներ` Դոն Մերֆի (Don Murphy), Թոմ ԴեՍանտո (Tom DeSanto), Լորենցո դի Բոնավենտուրա (Lorenzo di Bonaventura) և Յան Բրայս (Ian Bryce): Գործադիր պրոդյուսերներն են Սթիվեն Սփիլբերգը (Steven Spielberg), Մայքլ Բեյը (Michael Bay), Բրայըն Գոլդները (Brian Goldner) և Մարկ Վարադյանը (Mark Vahradian): Այս կինոնկարը առայժմ ռեյթինգ չունի:

Նկարներն օգտագործված են միայն իլյուստրացիոն նպատակներով: Կայքում տեղադրված պատկերները տարբեր դասերի մոդելների ընդհանուր տեսքն են ցուցադրում, որը կարող է տարբեր լինել մոդելի ստանդարտ կոմպլեկտայնությունից: Կայքում տեղադրված գները միայն մանրածախ առևտրի համար են: Հատուկ առաջարկների համար դիմել Chevrolet-ի հետ համագործակցող ներկայացուցչություններին: “Chevrolet Central and Eastern Europe LLC.” Ընկերությունը և Chevrolet-ի ներկայացուցչությունները գործում են իրենց անունից և իրավունք ունեն փոխել իրենց կողմից վաճառվող ապրանքների բնութագրերը, գույներն ու առանձնահատկությունները` ցանկացած ժամանակ, առանց ծանուցման: Chevrolet-ը չի երաշխավորում, որ կայքում տեղադրված մոդելներն համապատասխան առանձնահատկություններով հնարավոր է ձեռք բերել անմիջապես Chevrolet-ի դիլերներից: Ուստի, խորհուրդ ենք տալիս ստուգել Chevrolet-ի դիլերի կողմից առաջարկված ավտոմեքենայի առանձնահատկությունները նախքան այն պատվիրելը: Տեղեկատվությունը վերաբերում է միայն XXX շուկային:
Բոլոր հղումներն արտաքին են և բացվում են առանձին պատուհաններում: