Նորություններ / 2009 / Նորություններ

Chevrolet Volt-ն ստանում է “2009 Բնապահպանության համար Մեծ Մրցանակ”

(1.6.2009)

Փարիզ: Փարիզում անցկացվող 24-րդ Միջազգային Ավտոմոբիլային Փառատոնի ժամանակ Chevrolet Volt-ն արժանացավ “2009 Բնապահպանության համար Մեծ Մրցանակի” ավտոմեքենայի կառուցվածքում օգտագործված նորարարական տեխնոլոգիաների համար:

24 տարի շարունակ Միջազգային Ավտոմոբիլային Փառատոնի ժամանակ պարգևատրվում են այցելուների շրջանում հատուկ զգացմունքներ ու կրքեր առաջացնող իննովացիոն մոդելները: Այս տարվա շնորհանդեսի կազմակերպիչները հատուկ շեշտեցին, որ ընթացիկ տնտեսական ճգնաժամը, անկասկած փոխում է ավտոմեքենաների և դրանց շահագործման հանդեպ մարդկանց վերաբերմունքը: “Մեր բիզնեսում աշխատող դիզայներները, ինժեներներն ու մարքետոլոգները պետք է գտնեն մի պարօրինակ խնդրի արդյունավետ լուծում, այն է` ստեղծել ավտոմեքեննաներ, որ միևնույն ժամանակ կհամապատասխանեն նորագույն սպասելիքներին ու պահանջներին, սակայն չեն կորցնի իրենց գրավչությունը”, - հայտարարեց Ռեմի Դեպուան` Փառատոնի Նախագահը:

Այս ժամանակակից տենդենցները հաշվի առնելով` ժյուրին Chevrolet Volt մոդելին շնորհեց “2009 Բնապահպանության համար Մեծ Մրցանակ”: Ժյուրիի կազմում էին արդյունաբերության ներկայացուցիչներ, նկարիչներ, հրատարակիչներ և առաջատար լրագրողներ, իսկ նախագահում էին ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտտն ու Ֆորմուլա-1 մրցարշավի քառակի հաղթող Ալեն Պրոստը:

Chevrolet Volt-ի կառուցվածքում կիրառված է նորարարական էլեկտրական ուժային ագրեգատ, որը կոչվում է Voltec:Այն ավելացնում է առանց լիցքավորման էլեկտրամոբիլի վազքը: Մինչև 60 կմ տարածության վրա Chevrolet Volt-ն ընթանում է միայն լիթիումա-իոնային մարտկոցի էներգիայի շնորհիվ, որը լիցքավորվում է ստանդարտ 220-230Վ էլեկտրական վարդակից: Ավելի երկար տարածություն անցնելու համար ավտոմեքենան օգտագործումը փոքրիկ ներքին այրման շարժիչից ստացված էլեկտրաէներգիան: Անկախ շարժման պայմաններից ու արագությունից անիվների քարշակումն իրականցավում է էլեկտրականության շնորհիվ:

“General Motors-ի ու այս հեղափախական նախագծի վրա աշխատած բոլոր մարդկանց անունից ուզում եմ ասել, որ մեծ պատիվ է` ստանալ այս պարգևը: Chevrolet Volt-ը թույլ է տալիս նորովի նայել ավտոմոբիլային տրանսպորտի վրա”, - ասաց Բրենտ Դյուարը GM Europe-ի վաճառքների, մարքետինգի ու հետվաճառքային սպասարկման գծով փոխնախագահը: “Voltec ուժային ագրեգատի շնորհիվ այս ավտոմեքենան թույլ է տալիս մեր հաճախորդներին` մի քանի հարյուր կիլոմետրեր անցնել էլեկտրականությամբ: Այսպիսով, Chevrolet Volt-ը լուծում է թե այսօրվա, թե վաղվա էկոլոգիական խնդիրները:”

Նկարներն օգտագործված են միայն իլյուստրացիոն նպատակներով: Կայքում տեղադրված պատկերները տարբեր դասերի մոդելների ընդհանուր տեսքն են ցուցադրում, որը կարող է տարբեր լինել մոդելի ստանդարտ կոմպլեկտայնությունից: Կայքում տեղադրված գները միայն մանրածախ առևտրի համար են: Հատուկ առաջարկների համար դիմել Chevrolet-ի հետ համագործակցող ներկայացուցչություններին: “Chevrolet Central and Eastern Europe LLC.” Ընկերությունը և Chevrolet-ի ներկայացուցչությունները գործում են իրենց անունից և իրավունք ունեն փոխել իրենց կողմից վաճառվող ապրանքների բնութագրերը, գույներն ու առանձնահատկությունները` ցանկացած ժամանակ, առանց ծանուցման: Chevrolet-ը չի երաշխավորում, որ կայքում տեղադրված մոդելներն համապատասխան առանձնահատկություններով հնարավոր է ձեռք բերել անմիջապես Chevrolet-ի դիլերներից: Ուստի, խորհուրդ ենք տալիս ստուգել Chevrolet-ի դիլերի կողմից առաջարկված ավտոմեքենայի առանձնահատկությունները նախքան այն պատվիրելը: Տեղեկատվությունը վերաբերում է միայն XXX շուկային:
Բոլոր հղումներն արտաքին են և բացվում են առանձին պատուհաններում: