2011թ. նոյեմբերի 4-ին Chevrolet-ի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ` “Վեկար” ընկերությունը, տոնեց Chevrolet ապրանքանիշի 100-ամյակը` միանալով աշխարհով մեկ անցկացվող տոնկատարություններին:
Այդ օրը Հալաբյան 18 ավտոսրահում իրական տոն էր: Հանդիսավոր տոնակատարությանը հրավիրված էին Chevrolet ներկա վարորդները, ապրանքանիշի սիրահարները և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները:


Հանդիպման նպատակն էր պարզապես ջերմ և տոնական մթնոլորտում շնորհավորել միմյանց, համակվել Chevrolet ապրանքանիշի ոգով ու շնչով: Ծննդյան տոնակատարության ընթացքում հյուրերին ներկայացվեց հռչակավոր ապրանքանիշի պատմությունը, տասնամյակների ընթացքում անցած ուղին և վառ ապագան` որտեղ տեղ են գտել մեկ տասնյակից ավելի գերժամանակակից մոդելներ:
Հավաքվածներին ողջունեց ինքը` Լուի Ժոզեֆ Շևրոլեն: Շատերի համար անսպասելի էր այս լեգենդար մրցարշավորդի հայտնվելը սրահում, սակայն նրա կերպարը լրացուցիչ աշխուժություն հաղորդեց միջոցառմանը: Պրեզենտացիոն մասը զուգորդվում էր նրբաճաշակ ջազային կատարումներով, որոնք ներկաներին տեղափոխում էին 20-րդ դարի սկիզբ, այն տարիները, երբ հիմք էր դրվում Chevrolet ապրանքանիշի հետագա շռնդալից հաջողությունների համար:


Միջոցառման ընթացքում առանձնակի ներկայացվեցին Chevrolet ապրանքանիշի նորագույն մոդելները` Chevrolet Aveo-ն թափքի երկու տեսակներով` սեդան և հեչբեք, և շատերի կողմից արդեն իսկ սիրված Cruze-ը` հեչբեք թափքով;
“Վեկար” ընկերությունը նշանակալից հոբելյանի կապակցությամբ հայտարարեց հատուկ ակցիայի մեկանրկը, որը թույլ կտա բոլոր ցանկացողներին փոխանակել իրենց հին ավտոմեքենան նոր Chevrolet-ով, կամ անմիջապես ձեռք բերել նոր ավտոմեքենա անչափ շահավետ ու արտոնյալ պայմաններով:
Ծննդյան տոնակատարության ավարտին կտրվեց տորթը, հնչեցին շամպայնի գավաթների զրնգոցներն, իսկ բոլոր ներկաներն էլ արժանացան հատուկ նվեր-փաթեթների Chevrolet ընկերության կողմից: