
Մեր ավտոմեքենաները պարգևում են վարելու հաճույք և հարմարավետություն, ու բացի այդ հոգ են տանում շրջակա միջավայրի մասին` շնորհիվ մեր ինժեներների, որոնք մշտապես աշխատում են այնպիսի նորարարական տեխնոլոգիաների վրա, ինչպիսիք են.
Իմացեք ավելին Chevrolet յուրաքանչյուր մոդելի մասին:
Տնտեսող բենզինային շարժիչները` արտանետումների ցածր մակարդակով
Մեր ավտոմեքենաները ամենատնտեսողներից են: Նարնք ծախսում են ավելի քիչ քանակությամբ բենզին, քան շատ այլ ավտոմեքենաներ, ինչը դարձնում է դրանց ձեռք բերումը չափազանց շահավետ:
Նոր Chevrolet Aveo |
Վառելիքի ծախսը, 100 կմ |
Արտանետումները CO2 / 100 կմ |
|---|---|---|
1,2 լ |
5,5 լ |
129 գր |
1,4 լ |
5,9 լ |
139 գր |
LPG (հեղուկ նաֆթային գազ) – LPG (հեղուկ նաֆթային գազ) –ն պրոպանի և բութանի խաջնուրդ է, որը ստացվում է հում նավթի վերամշակումից: Վառելիքի այս տեսակն աչքի է ընկնում բենզինի հետ համեմատ ավելի մեծ էկոլոգիական մաքրությամբ, ինչը արտահայտվում է արտանետումների ավելի նվազ մակարդակով:
Դիզելային վառելիքով աշխատող ավտոմեքենաները կազմում են եվրոպական շուկայի մոտ 50%: Դրանց առավելություններից է խնայողունակությունը, արտանետումների ցածր մակարդակը: Chevrolet-ն մշտապես հպարտանում է իր բարձրակարգ դիզելային ավտոմեքենաներով:
2012 թ. Եվրոպայում կհայտնվի Chevrolet Volt ավտոմեքենան, որը կփոխի ավտոմոբիլային աշխարհը: Այն կդառնա առաջին ավտոմեքենան, որտեղ էլեկտրական քարշակումը կիրառվում է որպես հիմնական էներգիայի աղբյուր: Այն կարելի է միացնել էլ.հոսանքի ստանդարտ 220 Վ վարդակին, իսկ լիցքավորման ժամանակը կկազմի մոտ 3 ժամ, ինչը կարժենք մոտ 1 եվրո` միջին եվրոպական գներով:
Այսպիսով Volt-ն ապահովում է կատարյալ տնտեսում և հոգատարություն շրջակա միջավայրի հանդեպ: