Նոր 5 դռնանի Cruze – սպորտային հեչբեք: Վերջինիս հետ դուք բաց չեք թողնի Ձեր հնարավորությունն այս կյանքում:
Լիովին նոր է ու դեռ քիչ հայտնի: Այն տարածված սեդանի երկար սպասված տարատեսակն է: Ինչպես 4 դռնանի “ավագ եղբայրը”, այնպես էլ Cruze հերբեքը նույնպես գրավիչ արտաքին ունի. այն ներառում է իր մեջ անհատական ոճը համադրված պրակտիկության հետ: Դա կարելի է տեսնել ու զգալ ինչպես ներսից, այնպես էլ արտաքինից: Միևնույն ժամանակ այն արագ է և դինամիկ:
Գին -որակ հարաբերակցությունը շատ կարևոր է մեր համար: Ձեր գումարի դիմաց դուք կստանաք հարուստ համալրված ավտոմեքենա բազմաթիվ օգտակար հնարքներով արդեն նաև բազային կոմպլեկտավորման մեջ:
Այս էջում դուք կարող եք ծանոթանալ հետևյալ թեմաների հետ.
Cruze հեչբեքը ստիպում է սևեռել հայացքը
Մենք համոզված ենք, որ Cruze-ի անհատական ոճը Ձեր ճաշակին համապատասխան է: Ռադիատորի կրկնակի ցանցը և ռելիեֆային լուսարձակները տալիս են անկրկնելի տեսք: Ամեն մի մանրուք գրավում է շրջապատի ուշադրությունը և հիացմունքը:
Վարման ու կառավարման թեթևություն
Ճիշտ նույն ձևով ինչպես Cruze սեդանը, հինգդռնանի հեչբեքն առանձնանում է ինքնընթաց թափքով, որը նկատելիորեն լավացնում է ընթացային բնութագրերը: Այն ապահովում է`
- կայունություն
- ճանապարհին ընթացքի ամրություն
- իսկական արագ թափառք
Նայել ավելի մանրամասն տեղեկություններ Cruze հեչբեքի ընթացային բնութագրերի մասին:
WTCC մրցավազքի չեմպիոն
Պատահական չէ, որ Chevrolet Cruze-ն ընտրվել էր WTCC-ում մասնակցելու համար: Chevrolet-ի թիմն ինքնավստահորեն պահպանում է իր առաջատար դիրքը, դառնալով WTCC-ի չեմպիոն անձնական հաշվարկում ու կոնստրուկտորների գավաթում 2010 թվականին: Եվ հիմա էլ` 2011 թվականին, կրկին նվաճել է երկու տիտղոսներն էլ` ունենալով մեծ առավելություն BMW թիմի նկատմամբ, որը գրավեց երկրորդ տեղը:
Այս տարվա մրցաշրջանի մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել WTCC-ի մեր էջում:

Աջաջ ընթանալով
Cruze-ի գծի յուրաքանչյուր շարժիչին բնորոշ է հզորությունը, արագ թափառքը և վառելիքի խնայողությունը:
Cruze-ի շարժիչները համապատասխանում են ամենատարբեր կարիքներին: Վերջիններս անթերի են ինչպես քաղաքով վարելու համար, այնպես էլ քաղաքից դուջս` մայրուղիներով երթևեկելու ժամանակ:
Շարժիչ`
- 1.6 բենզին (124 ձ.ու.)
- 1.8 բենզին (141 ձ.ու.)
Փոխանցման տուփ`
- մեխանիկական, 5 աստիճան (1.6, 1.8)
- ավտոմատ, 6 աստիճան (1.8)
Բոլոր շարժիչները համապատասխանում են Եվրո 5 էկոլոգիական չափորոշիչներին:
Նայել ավելի մանրամասն տեղեկությունները Cruze-ի շարժիչների ու փոխանցման տուփերի մասին:
Սրահի բարձրորակ լրամշակում և համալրում
Նստեք Cruze-ի մեջ ու միանգամից կզմայլվեք`
- բարձրորակ նյութերը,
- «կրկնակի կոքփիթի» ոճի դիզայնը, որ փոխառված է մրցավազքային մեքենաներից,
- նրբաճաշակությունն առանց ավելորդությունների:
Պատահական չէ, որ մենք օգտագործում ենք բարձրորակ նյութեր: Դրանք անհրաժեշտ են վարելուց լիարժեք հաճույք ստանալու համար:
“Ֆրանսիական (կրկնակի) կարը”, որով կարված են կտորները, թույլ չի տալիս ձգվել, ինչի շնորհիվ պաստառը`
- շատ ամուր է,
- երկար կծառայի Ձեզ:
Վահանակների միացման թույլատրելի շեղման մինիմում մակարդակը նշանակում է, որ դրանք շատ լավ են իրար միացված և ի շնորհիվ դրա`
- սրահում աղմուկն ու տատանումներն աննշան են,
- լավանում են ընթացային բնութագրերը:

Cruze-ի ընդարձակ սրահը
Cruze հեչբեքում բավարար տեղ կա 5 մեծ մարդու և իրենց իրերի համար, որ կտեղավորվի 400 լիտր տարողունակությամբ բեռնախցիկում: Կարճ ասած, Cruze-ն առաջատարներից է գլխի, ուսերի ու ոտքերի տարածքի ընդարձակությամբ:
Սրահի հարմարավետությունը և իրերի պահոցները
Ձեր գումարի դիմաց դուք կստանաք հարուստ համալրված մեքենա բազմաթիվ ստանդարտ հնարավորություններով, ինչպիսինն են`
- աուդիո համակարգ (ռադիո, CD նվակարգիչ Aux Connector-ով),
- առջևի էլեկտրակառավարմամբ ապակիները
- 6 մակարդակներով վարորդի նստատեղի կարգավորում
- ըստ բարձրության հարմարեցվող ղոկասյուն:
Ձեր տրամադրության տակ են բազմաթիվ պահոցներ, մասնաբաժիններ ու գրպանիկներ: Դուք կարող եք դնել Ձեր իրերը`
- հետևի արմնկակալի մեջ,
- առջևի դռների շշերի ու քարտեզների մասնաբաժինում,
- կենտրոնական բարձակի վրայի մանրունքների տուփիկի մեջ (LT, LT+ և LTZ),
- առջևի նստատեղերի միջև գտնվող կափարիչով տուփի մեջ (LT, LT+ և LTZ),
- ակնոցների տուփի մեջ (LT+ и LTZ):
Համեմատեքլրամշակումները`առավել տեղեկություններ ստանալու համար
Cruze-ում դուք ապահով եք
Cruze-ը համալրված է անվտանգության բազմաթիվ լուծումներով, որոնք սովորաբար հասանելի են կարգով ավելի բարձր մեքենաներում:
Անվտանգությունը սկսվում է ուժեղացված թափքից` պատրաստված բարձր ամրությամբ պողպատից, որը հանդիսանում է ամբողջական համակարգ:
Վթարների կանխարգելման համակարգեր
- ABS –արգելակների հակաբլոկավորման համակարգ
- TCS – կցորդման վերահսկման համակարգ
- ESC – ուղեգծային կայունության համակարգ
- EBD – արգելակման ուժի էլեկտրոնային բաշխման համակարգ, որ կառավարում է առջևի ու հետևի անիվների արգելակման ճիգերը
Անվտանգության ակտիվ միջոցներ
- 6 անվտանության բարձիկներ (վարորդի, առջևի ուղևորի, կողային ու վարագույրաձև)
- թափքի ուժեղացված կառուցվածք
- ISOFIX տիպի մանկական նստատեղերի ամրակներ
- անվտանգության ամրագոտիներ նախաձգիչով
Դեֆորմացվող առջևի ու հետևի մասերը կլանում են բախման ամբողջ էներգիան ու ստեղծված են հատուկ նրա համար, որ ընդունեն ամբողջ հարվածն իրենց վրա և հեռացնեն այն ուղևորներից, ովքեր նստած են ապահով թափքի մեջ:
Ստանալ ավելի մանրամասն տեղեկություններ Cruze-ի անվտանգության լուծումների մասին
Մանրունքներ, որ ընթացքը դարձնում են հաճույք
Chevrolet Cruze-ն ստեղծված է նրանց համար, ով կարևորում է ոճը, հզորությունը և խելամիտ գինը:
Սրանից ավել մենք առաջարկում ենք աքսեսուարների լայն տեսականի, որոնց շնորհիվ կարող եք “ստեղծել” Ձեր անհատական ավտոմեքենան:




Եթե խոսքը գնում է երեխաների անվտանգության մասին, ապա շատ կարևոր է ունենալ նրանց համար մանկական նստատեղեր, ինչպիսին են`
- Մանկական նստատեղեր "Duo Plus"
- Նորածինների նստարաններ "Baby Safe Plus"
- "Baby Safe Plus" նստատեղերի համար նախատեսված ISOFIX համակարգ
Վերը թվարկված աքսեսուարները չեն մտնում մեքենայի ստանդարտ կոմպլեկտավորման մեջ, բայց կարող են ձեռք բերվել Chevrolet-ի տեղական դիլերից: Կապվեք ավտոսրահի հետ, որպեսզի ստանաք ակսեսուարների ցուցակը:
Սկսած` 8,109,000 AMD
-
Cruze հեչբեք LSՍկսած` 8,109,000 AMD
- ABS, TCS, ESC և արգելակային ուժերի բաշխման համակարգ
- Անվտանգության 6 բարձիկներ
- Դռների կենտրոնական փական` հեռակառավարմամբ
- Առջևի էլեկտրակառավարվող ապակիներ
- Ըստ բարձրության կարգավորվող ղեկասյուն
- Տաքացվող և էլեկտրակառավարվող հայելիներ
- Ռադիո, CD-նվագարկիչ Aux-in մուտքով, 4 բարձրախոս
- Օդորակիչ (կախված մոդելից)
- ”16 պողպատյա անվասկավառակներ
-
Cruze հեչբեք LTՍկսած` 8,957,000 AMD
Ի լարցումն LS կոմպլեկտավորման`
- Օդորակիչ
- Հետևի ապկիների էլեկտրակառավարում
- Բորտ համակարգիչ
- Տելեսկոպիկ ղեկասյուն
- Ղեկանիվի և փոխանցման տուփի լծակի կաշեպատում
- Կրուիզ-կոնտրոլ
- Աւոդիոհամակարգի հեռակառավարում
- Առջևի նստարանների կարգավորում 4 ուղղություններով
-
Cruze հեչբեք LT+Սկսած` 9,487,000 AMD
Ի հավելումն LT կոմպլեկտավորման`
- Առջևի հակամառախուղային լուսարձակներ
- Կայանման հետևի սենսորային ցուցիչ
- Ակնոցի պահոց
- 16” թեթևաձույլ անիվներ
-
Cruze հեչբեք LTZՍկսած` 10,441,000 AMD
Ի հավելումն LT+ կոմպլեկտավորման`
- Ավտոմատ կլիմատ-կոնտրոլ
- Անձրևի ցուցիչ
- Լուսավորության ցուցիչ
- Ipod, MP3, USB, 6 բարձրախոսներ
- 17” թեթևաձույլ անիվներ















