NCAP
 

Տպավորիչ սեդան Chevrolet Cruze – խաղի նոր կանոնները

Գեղեցիկ արտաքին դիզայն, ոճավոր սրահ, գերազանց ընթացային բնութագրեր, խնայող շարժիչ, «5 աստղ» NCAP-ի անվտանգության ռեյտինգում և արտադրության բարձրակարգ որակ: Պատկերացրեք, որ այս ամենը կարելի է ստանալ մեկ մեքենայից:

Ձեզ հետաքրքրում է, թե ինչու է Cruze-ը հանդիսանում ամենատարածված կոմպակտ սեդանը Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Դանիայում և Շվեյցարիայում:

Երկու տարի անընդմեջ Chevrolet-ն հաղթանակ է տանում WTCC մրցարշավում: Երկրորդ տարին է, որ Chevrolet-ն արժանանում է չեմպիոնի տիտղոսին անձնական հաշվարկում և կոնստրուկտորների գավաթում: Եվ հաղթող մրցարշավային ավտոմեքենան է Chevrolet Cruze-ը:

Իմացիր ավելին` WTCC մրցարշավում Chevrolet-ի մասնակցության մասին:

 

Cruze-ի սպորտային ուրվագիծը

Cruze-ի ոճավոր սպորտային ուրվագիծն աչքի է ընկնում աէրոդինամիկ կատարելութամբ` սկսած կտրուկ թեքված դիմապակուց մինչև թափքի հետևի սլացիկ կանգնակները:

Մենք գիտենք, որ դուք գնահատում եք արտահայտիչ դիզայնը: Ուրեմն Ձեզ դուր կգան Cruze-ի ռադիատորի տպավորիչ վանդակաճաղը և ձգված լուսարձակները, որոնք անտարբեր չեն թողնում: Այս մեքենան հիանալի է ցանկացած միջավայրում:

Դիտել Cruze-ի ֆոտոնկարները:

 

Վստահություն ընտացքից

Cruze սեդանը, ինչպես և իր եղբայր հեչբեքը, իրենց ինքնավստահ են զգում ցանկացած ճանապարհի վրա ի շնորհիվ ամուր ուժեղացված շրջանակի, որն իրնտեգրված է թափքի մեջ: Դուք կզգաք այս լուծումների բոլոր առավելությունները, որոնք ապահովում են`

  • Մեքենայի դիմացկունությունը ճանապարհին,
  • Ընթացքի կայունությունը,
  • Արագացման դինամիկան

Իմացեք այն մասին, թե ինչպես հիանալի ձևով հարմարեցված շասսին ունեցավ իր ներդրումը Cruze-ի հաղթանակում World Touring Car Championship-ում 2010 և արդեն նաև 2011 թվականներին:

## Zoom

Թափքի ամուր կառուցվածքը նույնպես ապահովում է բարձր անվտանգության մակարդակ, և զարմանալի չէ, որ Cruze սեդանը ստացել է «5 աստղ» NCAP քրաշ-տեստում:

 

Հզորությունը կարող է լինել տնտեսող

Cruze-ի հետ առաջարկվող շարժիչները հիանալիորեն համադրում են հզորությունն ու տնտեսողությունը: Դրանք աչքի են ընկնում վառելիքի համեստ օգտագործմամբ քաղաքում և միևնույն ժամանակ կարող են ապահովել հարմարավետ դինամիկա մայրուղու վրա:

Ներկա պահին Cruze-ի ուժային շարքն բաղկացած է երկու բենզինային շարժիչներից` 1.6 (124 ձ.ու.) և 1.8 (141 ձ.ու.): Այն հասանելի է 5 կամ 6 աստիճան մեխանիկական փոխանցման տուփով, ինչպես նաև 6 աստիճան ավտոմատ (1.8) փոխանցման տուփով: Իսկ շարժիչները միշտ համապատասխանում են EURO 5 էկոլոգիական նորմերին:

 

Սրահի բարձր որակը

Մի զրկեք Ձեզ բարձր դասի մեքենա վարելու հաճույքից և հարմարավետորեն տեղավորվոք Cruze-ի սրահում: Գնահատեք հարմարավետ վառ-երկնագույն լուսավորվածությունը, ինչպես նաև`

  • Լրամշակման բարձրորակ նյութերը,
  • Դիմային վահանակի սպորտային ոճով դիզայնը:

Cruze-ի սրահի ընդարձակությունն արժանի է հատուկ ուշադրության: Այնտեղ բավարար տեղ կա, որ հեշտությամբ հինգ մեծահասակ մարդ տեղավորվի: Ինչպես նաև վերջիններիս բոլոր իրերը բարձել 450 լիտր տարրողությամբ բեռնախցիկում: Cruze-ն առաջատարերից մեկն է իր դասում սրահի լայնությամբ, երկարությամբ ու բարձրությամբ, և դա փաստ է:

This website requires Adobe Flash player. You can get the Adobe Flash player by using the button below.

Get Adobe Flash player

Cruze-ը տարբերվում է ոչ միայն լրամշակման նյութերի այլև արտադրության բարձր որակով: Որպես օրինակ բերենք նստատեղերի առավել ամուր «ֆրանսիական» կարի օգտագործումը, որը դարձնում է այն ավելի հուսալի ու ամուր:

Ուշադրություն դարձրեք, թե որքան փոքր է սրահի վահանակների միջև բացվածքը: Լրամշակման բոլոր մասերը հիանալիորեն համապատասխանում են միմյանց, որն ակնառու ձևով իջեցնում է աղմուքի ու տատանման մակարդակը: Այս ամենը համակցված հիանալի կառավարելության հետ տալիս է Cruze-ի բարձր որակի զգացողությունը:

 

Cruze-ի անվտանգությունը – NCAP-ի 5 աստղ

This website requires Adobe Flash player. You can get the Adobe Flash player by using the button below.

Get Adobe Flash player

Ամեն ինչ վթարը կանխելու համար

  • ABS (արգելակների հակաբլոկավորման համակարգ) կառավարելի արգելակման համար
  • TCS (կցորդման վերահսկման համակարգ) ճանապարհի հետ ավելի ինքնավստահ կապի համար
  • ESC (ուղեգծային կայունության համակարգ) էքստրեմալ պայմաններում կայունության պահպանման համար:
  • EBD (արգելակման ուժի էլեկտրոնային բաշխման համակարգ) արգելակման մեխանիզմների առջևի ու հետևի սռնակների օպտիմալ աշխատանքի համար

Ակտիվ անվտանգության համակարգեր

  • 6 անվտանգության բարձիկներ – ստանդարտ կոմպլեկտավորում
  • ISOFIX ամրաններ մանկական նստատեղերի տեղադրման համար
  • Ձգման սահմանափակիչներ առջևի նստատեղերի անվտագության գոտիների վրա

Առջևի ու հետևի ծրագրավորված դեֆորմացման տարածքներն արդյունավետորեն կլանում են հարվածի էներգիան, որպեսզի ապահովեն մարդկանց առավելագույն պաշտպանություն, որոնք գտնվում են ուժեղացված շրջանակի ներսում:

 

Cruze-ի աքսեսուարները

Մենք մշակել ենք աքսեսուարների մեծ տեսականի, որը կդարձնի Cruze-ն Ձեր անթերի ուղեկիցը: Ընտրեք այն, ինչ Ձեզ անհրաժեշտ է. ամրաններ հեծանիվների և դահուկասպորտի սարքավորումների համար, բեռնախցիկի արկղիկներ և շատ ավելին: Ձեր երեխաների ապահովության համար մենք առաջարկում ենք`

  • Մանկական նստատեղեր "Duo Plus"
  • Նորածինների նստարաններ "Baby Safe Plus"
  • "Baby Safe Plus" նստատեղերի համար նախատեսված ISOFIX համակարգ

Առաջարկվող աքսեսուարների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների համար դիմեք Ձեր Chevrolet-ի դիլերին:

Չի հետաքրքրում այս մոդելը: Համեմատեք հիմա մոդելներ.
Բոլոր հղումներն արտաքին են և բացվում են առանձին պատուհաններում: