NCAP
 

Նոր Malibu` պրեմիում կարգի սեդան հիանալի գնով:

Malibu-ն նվաճում է ամերիկյան ճանապարհները` սկսած 1964թ.-ից: Այդ ընթացքում ճանաչված ընտանեկան սեդանը արժանացել է անհամար տիտղոսների ու պարգևների, որոնցից 40-ը միայն 2008թ.-ից մինչ այսօր: Այսուհետ այն կարելի է գնել նաև Հայաստանում: Նոր Malibu –ն հենց այն մեքենան է, որին արժանի եք` հիանալի կառավարելիություն, հարմարավետություն և համալրվածություն:

Իմացեք ավելին Malibu-ի մասին այս էջում:

Հետևեք այս հղումներին` ձեզ հետաքրքրող տեղեկություններն ստանալու համար:

 

Ուժի և գեղեցկության մարմնավորում

Malibu –ն աչքի է ընկնում գեղեցիկ ուրվագծով, որը հիշեցնում է սպորտային կուպե: Լայն կողային հատվածները, առջևի ձգված լուսարձակները և մկանուտ հետևի մասը հիշեցնում են առասպելական սպորտային Camaro-ն: Առջևի քսենոնային լուսարձակներն ու հետևի լուսադիոդները ասես վերջին վրձնահարվածները լինեն այս գրավիչ կերպարի համար:

Կատարյալ աերոդինամիկ դիզայն

Malibu-ն ոչ միայն գեղեցիկ է: Դրա ուրվագիշը առանձնանում է արդյունավետ աերոդինամիկայով, որը թույլ է տալիս նվազեցնել աղմուկի մակարդակը ու վառելիքի ծախսը: Ուշադրություն դարձրեք ավտոմեքենայի կուպեանման ուրվագծին, ինչպես նաև այնպիսի մանրուքների, ինչպիսիք են բարձր բեռնախցիկը, որն աշխատում է որպես սփոյլեր, և զարգացած հետևի բամպերը: Արտաքին կողային հայելիները և թափքի կողեզրերը նույնպես օպտիմալացված են աերոդինամմիկ տեսանկյունից:

Բոլոր դիզայներական լուծումներին կարող եք ծանոթանալ Malbu-ի պատկերասրոհում:

 

Ճոխ և հարմարավետ ինտերյեր

Malibu-ն գերում է ոչ միայն նրբաոճ արտաքինով, այլև իր ճող ինտերյերով: Առաջին հերթին դուք կնկատեք մուլտիմեդիա համակարգերը: Pioneer™ աուդիոհամակարգի կառավարում ղեկի վրայից, արտաքին սարքերի միացում USB և Bluetooth միակցումների միջոցով, MP3-ֆայլերի արտաբերման հնարավորություն: 7-դյույմ անկյունագծով գունավոր սենսորային դիսփլեյի հետևում գտնվում է թաքուն պահոց` իդեալական տեղ ձեր սմարթֆոնաը կամ iPod®*-ը պահելու համար:

  • Chevrolet-ի ֆիրմային ոճով ստեղծված և երկու մասի բաժանված դիմային վահանակ`7 դյույմ լայնությամբ սենսորային էկրանով
  • Մուլտիմեդիա համակարգի դիմային վահանակի հետևում գտնվումմ է թաքուն պահոց
  • Օպտիմալ կողային օժանդակմամբ նստատեղերն ապահովում են երկարատև ուղևորությունների հարմարավետությունը
## Zoom

Ճոխ ինտերյեր

Լայն, հարմարավետ նստարաններն ու պրակտիկ իրային բաժանմունքները նկատելի են առաջին հայացքից: Նույնը կարելի է ասել հարամարվետության զգացումի մասին: Malibu-ի սրահում հանգստություն է տիրում: Այդ մասին հոգ են տանում խցիկի կառուցվածքի մեջ կիրառված ձայնամեկուսիչ նյութերը, անկախ կախոցներն ու շարժիչի մեկուսացված հենակները:

Այլևս կարիք չունեք փնտրել ձեր բանալին

Պատկերացրեք, որ այլևս կարիք չունեք` փնտրելու մեքենայի բանալին պայուսակում կամ գրպանում: Բավական է այն ունենալ ձեզ մոտ` դռների կբացվեն ավտոմատ կերպ: Նստելով ղեկին` պարզապես սեղմեք համապատասխան կոճակը և, աշխատացնելով շարժիչը, ճանապարհ ընկեք: Այս համակարգը հնարավոր է ձեռք բերել LTZ համալրման մեքենաների հետ:

Զարմանալիորեն հարմարավետ նստարաններ

Պատկերացրեք միայն, թե որքան ժամանակ եք անցկացնում մեքենայի մեջ դրա շահագործման ողջ ընթացքում: Դժվար է գերագնահատել նստարանների օպտիմալ դիզայննի և կառուցվածքի նշանակությունը: Այդ պատճառով Malibu-ի կոնստրուկտորները, նոր մոդելի նստարանները նախագծելիս, ձգտել են հասնել նրան, որ նստարանները լինեն

  • հարմարավետ` երկար ճանապարհորդությունների համա
  • - կարգավորվող, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա ընտրել իրեն առավել հարմար դիրքը:

Գնահատեք սրահի ճոխությունը Malibu-ի ինտերյերի լուսանկարներում:

 

Հիանալի հարմարավետություն և կառավարելիություն

Malibu –ն կգերի ձեզ ընթացքում: Դուք անպայման կգնահատեք թափքի ամուր կառուցվածքը, որն ապահովում է ոլորման հանդեպ դրա դիմացկունությունը: Այլ խոսքերով, ավտոմեքենան, ասես, կպնում է ճանապարհին և ձեզ է պարգևում լիակատար կառավարելիության զգացողություն: Թափքի մեծ կարծրությունը երաշխավորում է նաև աղմուկի և տատանումների ցածր մակարդակ:

Թափքի ամուր կառուցվածքին զուգահեռ աշխատում է նաև ZF® ընկերության կողմից նախագծված զեկային կառավարման համակարգը: Այն չափազանց թեթև է ցածր արագությունների վրա (օրինակ` կայանման ժամանակ) և ապահովում է առավել հստակ հետադարձ կապ բարձր արագությունների դեպքում ` և այդ ամենը կատարյալ ճշգրտությամբ:

 

Malibu-ի անվտանգության համակարգերը

Թափքի ամուր կարկասն ոչ միայն ապահովում է հիանալի կառավարելիությունը, այլև երաշխավորում է ուղևորների պաշտպանվածությունը: Malibu-ն, որն արժանացել էր NCAP թեստերի արդյունքում շնորհվող առավելագույն 5 “աստղեր”, ստանդարտ կերպով համալրվում է անվտանգության համակարգերի տպավորիչ հավաքածուով: Բացի անվտանգության 6 բարձիկներից, ուղեծրայինի կայունության StabiliTrak®համակարգից և հակատեղապտուտային համակարգից, Malibu –ն նաև համալրված է.

  • ակտիվ գլխահենակներով (որոնք առաջ են քաշվում վթարի ժամանակ` պաշտպանելով գլուխը),
  • գոտկատեղային հենակի էլեկտրակառավարումով` գոտկատեղի պաշտպանության համար
  • ոտնակային հանգույցի անջատման համակարգով (ոտնակները կարող են վտանգավոր դառնալ հարվածի ժամանակ, և կառուցվածքը ենթադրում է դրանց տեղափոխումը վարորդի համար անվտանգ դիրք),
  • անվադողերում օդի ճնշման ցուցիչներով:
 

Malibu-ի աքսեսուարները

Դուք կ արող եք պատվիրել հետևյալ համալրումները, որոնք միայն կավելացնեն Malibu-ի սրահում երեխաների անվտանգության մակարդակը.

  • "Duo Plus" մանկական նստատեղ
  • "Baby Safe Plus" մանկական նստատեղ
  • Isofix ամրաններ "Baby Safe Plus" նստատեղի համար

Malibu-ի աքսեսուարների ամբողջական տեսականին հասանելի կլինի 2012թ.-ի ընթացքում:

Հետևեք այս էջի թարմացումներին` Malibu-ի աքսեսուարների վերաբերյալ ակտուալ տեղեկատվություն ստանալու նպատակով:

Չի հետաքրքրում այս մոդելը: Ծանոթացեք այլ մոդելների:
Բոլոր հղումներն արտաքին են և բացվում են առանձին պատուհաններում: