Իրականացրե՛ք Ձեր երազանքները Aveo սեդանի հետ:
Chevrolet-ին բնորոշ բարձր որակով կատարյալ նոր Aveo սեդանը կարդարացնի Ձեր սպասումները: Դուք իրեն կսիրեք նրբին ու հարգալից տեսքի, հեշտ կառավարելիության ու արագաշարժության համար, ինչպես նաև վառելիքի խնայողության համար: Դուք կստանաք շատ ավելին Ձեր վճարած գումարի դիմաց, քանի որ այս սեդանը չի գնում զիջումների: Իմացիր ավելին նոր չորս դռնանի Aveo-ի մասին:
Այս էջում
Ավելին իմանալու համար կարդա այստեղ
Իրական արվեստի գործ ակերի վրա
Նոր Chevrolet Aveo-ի ազնվական արտաքինը համադրված ինքնատիպ ոճի հետ առինքնում է: Այն նրբաոճ է և ընթանում է սեփական արժանապատվության զգացումը գիտակցելով: Բարձրորակ նյութերը նկատելի են առաջին հայացքից, իսկ ընդարձակ սրահում հինգ հոգի հանգիստ կնստի:
Բայց արտաքինն ամենակարևորը չէ: Նոր Aveo սեդանը ստեղծված է, որ վարելուց հաճույք պատճառի: Ընթացային մասն ունի սպորտային կոպտություն, որն ապահովում է դինամիկություն և հեշտ կառավարելիություն: Ի շնորհիվ շարժիչների ընտրության, ինչպես նաև մեխանիկական կամ 6 աստիճան ավտոմատ փոխանցման տուփի Aveo-ն վարելը դարձել է հեշտ, պարզ և մատչելի:

Aveo-ի ներքին հարդարանքը
Բացե՛ք դուռը և նստեք: Լրամշակումը միանգամից Ձեզ դուր կգա: Դուք կգնահատեք նոր Aveo-ին բնորոշ գծերը` ժամանակակից, բայց գործնական ձևավորմամբ, կիրառելի դարակներով, ընդարձակ, հարուստ սարքավորումներով համալրվածությամբ և բարձրորակ լրամշակման նյութերով:
Կրկնակի պահոց` վերևի մասն ունի ներդրված USB, Аux-in և MP3 նվակարգչի և iPod-ի մուտքեր (LT կոմպլեկտավորմամբ), որոնք դուք կարող եք ինքնուրույն կառավարել ի շնորհիվ ղեկի վրայի կոճակների:
Իմացեք ավելին Aveo-ի սրահի մասին մեր տեսահոլովակից:
Տարբերիչ արտաքին տեսք
Մենք համոզված ենք, որ դուք կսիրեք թարմության բույր ունեցող և ուրիշներից տարբերվող Aveo-ի նոր արտաքին տեսքը: Անհատական ոճի հիանալի օրինակ է: Առջևի լուսարձակները պատրաստված են մոտոցիկլի ոճով և ունեն խրոմապատ ուրվագիծ` ներդրված փայլուն սև շրջանակում:
Կտրուկ ուրվագծերով անիվների կամարները համահունչ են ընդահանուր դիզայնի հետ, իսկ հետևի լուարձակները ոչ միայն շքեղ են, այլ հասցնում են մինիմումի օդային դիմադրությունը:
Դիտել այլ այլ Aveo-ի արտաքին տեսքի պատկերներըՎայելեք ընթացքը` վառելիքի ծախսի մասին չմտածելով:
Սովորաբար վարելուց հաճույքը և վառելիքի խնայողությունը բացառում են միմյանց, բայց ոչ նոր Aveo-ի դեպքում: Ձեզ սպասում է արդյունավետության և վառելիքի խնայողության անթերի համադրում, որը շատ կարևոր է ամեն մեկիս համար:
Chevrolet Aveo-ի չորս բենզինային շարժիչներն էլ զարմանալիորեն խնայող են սկսած ժիր 1,2 լիտրանոցից (էկո տարբերակով), մինչև տպավորիչ 1,6 լիտրանոցը: Դրանք արդյունավետ են ապահովում են հարթ, արագ ու խնայող ուղևորություն:

Անվտանգության ամենաբարձր մակարդակ
Վեց անվտանգության բարձիկները, ուղեգծային կայունության համակարգը (ESC), հակաբլոկավորման (ABS) և կցորդման վերահսկման (TCS) համակարգերը, ինչպես նաև արտակարգ արգելակման սարքավորումը (BAS) և բարձունքների հաղթահարումը օժանդակող համակարգը (HSA) ստանդարտ կոմպլեկտավորման մաս են կազմում, բացառությամբ ամենաբազային կոմպլեկտավորման մեքենաների. ISOFIX ամրանները մշակված են մանկական ISOFIX նստատեղերի ամրացման համար, ինչպես նաև հանդիսանում են ստանդարտ համալրում բոլոր մոդելների համար:
Ամուր թափքն ոչ միայն անհրաժեշտ է, որ հաճույք ստանաք վարելուց, այլ նաև պարզապես անհրաժեշտ է անվտանգության նկատառումներից ելնելով: Հարվածի դեպքում Aveo-ի թափի տանիքն ի վիճակի է դիմակայել մեքենայի ծանրությունից 4,2 անգամ ծանր հարված: Գերամուր պողպատը, որից պատրաստված է մեքենան, նախատեսված է հարվածի դեպքում ուղևորներին առավել ապահովություն պարգևելու համար:
«Hill Start Assist» համակարգ, որն օգնում է վերելքի դեպքում ընթացք սկսել
Այս օգտակար համակարգը, որը մտնում է ստանդարտ կոմպլեկտավորման մեջ, կանխարգելում է մեքենայի հետընթացը վերելքի դեպքում: Այն պահում է մեքենան անշարժ 1,5 վարկյան, քանի դուք տեղափոխում եք Ձեր ոտքն արգելակման սեղմակից արագության սեղմակին` թույլ տալով սկսել ընթացքը կատարյալ անվտանգ ձևով:
«Follow-Me-Home» և «Sound Warning Park Assist» համակարգեր
Եթե դուք վերադարձել եք տուն մութ ժամանակ, ապա «Follow-Me-Home» համակարգը կհանգցնի լուսարձակները, երբ դուք կհասնեք տան դռան մոտ: «Sound Warning Park Assist» համակարգը (LTZ կոմպլեկտավորման ստանդարտ համալրում) կօգնի Ձեզ կայանել ավտոմեքենան սահմանափակ տարածության մեջ:
Աքսեսուարներ Aveo-ի համար
Մենք մշակել ենք աքսեսուարների մեծ տեսականի, որը կդարձնի Aveo-ն Ձեր անթերի ուղեկիցը: Ընտրեք այն ինչ Ձեզ անհրաժեշտ է. ամրաններ հեծանիվների և դահուկասպորտի սարքավորումների, բեռնախցիկի բոքսեր և շատ ավելին: Ձեր երեխաների ապահովությանհամար մենք առաջարկում ենք`
- Մանկական նստատեղեր "Duo Plus"
- Նորածինների նստարաններ "Baby Safe Plus"
- "Baby Safe Plus" նստատեղերի համար նախատեսված ISOFIX համակարգ




Առաջարկվող աքսեսուարների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների համար դիմեք Ձեր Chevrolet-ի դիլերին:
Սկսած` 6,174,500 AMD
-
Նոր Aveo 4-դռնանի LՍկսած` 6,174,500 AMD
- Ղեկի հիդրոուժեղացուցիչ
- Ղեկասյուն` թեքությանբ կարգավորվող
- Էլեկտրական կառավարման հայելի
- Ցերեկային լույսի լուսարձակներ «Follow-me-home» գործառույթով
- Ռադիո, CD նվագարկիչ MP3-ով
- Ամրագոտիներ առջևի ` կարգավորելի ըստ բարձության, նախաձգիչներով
- Երկու անվտանգության բարձիկներ անջատիչներով
- Մանկական նստատեղերի ամրաններ ISOFIX տիպի
- Իմոբիլայզեր
- “14 պողպատյա անիվներ փականներով
- Օդորակիչ (կախված մոդելից)
-
Նոր Aveo 4-դռնանի LSՍկսած` 6,413,000 AMD
Կատարելագործված կոմպլեկտավորումով L`
- Դռների կենտրոնական էլեկտրական փական` հեռակառավարվող
- Առաջնային պատուհանների էլեկտրական բարձրացուցիչներ
- Տելեսկոպիկ ղեկասյուն
- Կրուիզ կոնտրոլ, արագության սահմանափակիչով
- 6 հատ անվտանգության բարձիկներ` առջևի ուղևորի համար անջատելու հնարավորությամբ
- ABS, TCS, ESC և արտակարգ արգելակման սարգավորում
- Գլխահենակներ` չորս ուղղություններով կարգավորելի
- “15 պողպատյա անիվներ փականներով (տարբերակ 86 HP)
- Օդորակիչ (կախված մոդելից)
-
Նոր Aveo 4-դռնանի LTՍկսած` 7,181,500 AMD
Կատարելագործված կոմպլեկտավորումով LS`
- Վարորդի նստատեղիի կարգավորումն ըստ բարձության
- Ծալվող բանալի
- Բորտ համակարգիչ
- USB, Aux-in և Bluetooth
- Ղեկի վրա աուդիոհամակարգի և Bluetooth հեռակառավարում
- Ակնոցակալ, մոխրաման
- Օդորակիչ
- Դռների և բեռնախցիկի բռնակները և արտաքին հայելիները թափքի գույնի են
- Ռադիատորի ճաղերը խրոմապատ են
- Սրահի խրոմապատ լրամշակում
-
Նոր Aveo 4-դռնանի LT+Սկսած` 7,367,000 AMD
Կատարելագործված կոմպլեկտավորումով LT`
- Արտաքին հայելիներ ջեռուցմամբ
- Առաջնային և հետին ապակիների բարձրացուցիչներ
- Վարորդի արմունկակալ
- ”15 հեշտ ձուլվող սկավառակներ
-
Նոր Aveo 4-դռնանի LTZՍկսած` 7,685,000 AMD
Կատարելագործված կոմպլեկտավորումով LT Plus`
- Առջևից հակամառախուղային լուսարձակներ
- Սենսորային կայանման ցուցիչ մեքենայի հետևում
- Պահեստատեղ առջևի ուղևորի նստատեղի տակ
- Կաշվե ղեկ
- Դռների խրոմապատ ներքին բռնակներ
- Խրոմապատ լրամշակմամբ առջևի լուսարձակներ և պատուհաներ
- ”16 հեշտ ձուլվող սկավառակներ






























