NCAP
 

Նոր Aveo – զվարճադեմ ու կյանքով լի

Երբ խոսքը գնում է քաղաքային մեքենաների մասին, ապա պարզապես անհնար է անտեսել նոր Aveo-ն: Նրա կոկետ սպորտային տեսքը, շարժունությունը, պրակտիկությունը և վառելիքի խնայողականությունն աչքի են զարնում: Դուք կստանաք շատ ավելին Ձեր վճարած գումարի դիմաց, քանի որ այս հեչբեքը չի գնում զիջումների:

 

Aveo` մեքենա, որի հետ կյանքը կատարյալ հաճույք է

Նոր հինգ դռնանի Aveo ներկայանում է «В» դասի մեքենաների կատարյալ նոր մակարդակով ի շնորհիվ իր կոկետ արտաքինի: Ներսում այն ունի մոտոցիկլի ոճով պատրաստված ցուցիչներ, երկնագույն լուսավորում, աուդիո համակարգ MP3-ով CD նվակարգիչով, USB ինտերֆեյսով ու Аux-in-ով:

Այս ամենը դեռ վերջը չէ: Ընթացային մասն ունի սպորտային կոպտություն, որն ապահովում է դինամիկություն և հեշտ կառավարելիություն: Ի շնորհիվ շարժիչների ընտրության, ինչպես նաև մեխանիկական կամ 6 աստիճան ավտոմատ փոխանցման տուփի Aveo վարելը կպարգևի Ձեզ միայն հաճույք:

 

Aveo-ի ներքին հարդարանքը

Բացեք դուռը և նստեք: Լրամշակումը միանգամից Ձեզ դուր կգա: Դուք կգնահատեք նոր Aveo-ին բնորոշ գծերը` ժամանակակից, բայց գործնական ձևավորմամբ, կիրառելի պահոցներով, ընդարձակ, հարուստ սարքավորումներով համալրվածությամբ և բարձրորակ լրամշակման նյութերով:

  • «Կրկնակի կոքպիթներ» երկնագույն լուսավորմամբ
  • Առաջևի ուղևորի նստատեղի տակի դարակ
  • Aveo հեչբեկ – բեռնախցիկում շատ բան կտեղավորվի
## Zoom

Կրկնակի պահոց` վերևի մասն ունի ներդրված USB, Аux-in և MP3 նվակարգչի և iPod-ի մուտքեր (LT կոմպլեկտավորմամբ), որոնք դուք կարող եք ինքնուրույն կառավարել ի շնորհիվ ղեկի վրայի կոճակների:

Իմացեք ավելին Aveo-ի սրահի մասին մեր տեսահոլովակից:

 

Տարբերիչ արտաքին տեսք

Մենք համոզված ենք, որ դուք կսիրեք թարմության բույր ունեցող և ուրիշներից տարբերվող Aveo-ի նոր արտաքին տեսքը: Անհատական ոճի հիանալի օրինակ է: Առջևի լուսարձակները պատրաստված են մոտոցիկլի ոճով և ունեն խրոմապատ ուրվագիծ` ներդրված փայլուն սև շրջանակում:

Կտրուկ ուրվագծերով անիվների կամարները համահունչ են ընդահանուր դիզայնի հետ, իսկ հետևի լուարձակները ոչ միայն շքեղ են, այլ հասցնում են մինիմումի օդային դիմադրությունը:

Դիտել այլ Aveo-ի արտաքին տեսքի պատկերները

This website requires Adobe Flash player. You can get the Adobe Flash player by using the button below.

Get Adobe Flash player

 

Վայելեք ընթացքը` վառելիքի ծախսի մասին չմտածելով:

Սովորաբար վարելուց հաճույքը և վառելիքի խնայողությունը բացառում են միմյանց, բայց ոչ նոր Aveo-ի դեպքում: Ձեզ սպասում է արդյունավետության և վառելիքի խնայողության անթերի համադրում, որը շատ կարևոր է ամեն մեկիս համար:Chevrolet Aveo-ի չորս բենզինային շարժիչներն էլ զարմանալիորեն խնայող են սկսած ժիր 1,2 լիտրանոցից (էկո տարբերակով), մինչև տպավորիչ 1,6 լիտրանոցը: Դրանք արդյունավետ են ապահովում են հարթ, արագ ու խնայող ուղևորություն:

Aveo հեչբեքի հետևի լուսարձակները

 

Անվտանգության ամենաբարձր մակարդակ

Վեց անվտանգության բարձիկները, ուղեգծային կայունության համակարգը (ESC), հակաբլոկավորման (ABS) և կցորդման վերահսկման (TCS) համակարգերը, ինչպես նաև արտակարգ արգելակման սարքը (BAS) և բարձունքների հաղթահարումը օժանդակող համակարգը (HSA) ստանդարտ կոմպլեկտավորման մաս են կազմում, բացառությամբ ամենաբազային կոմպլեկտավորման մեքենաների: Ամուր թափքն ոչ միայն անհրաժեշտ է, որ հաճույք ստանաք վարելուց, այլ նաև պարզապես անհրաժեշտ է անվտանգության նկատառումներից ելնելով: Հարվածի դեպքում Aveo-ի թափի տանիքն ի վիճակի է դիմակայել մեքենայի ծանրությունից 4,2 անգամ ծանր հարվածի: Գերամուր պողպատը, որից պատրաստված է մեքենան, նախատեսված է հարվածի դեպքում ուղևորներին առավել ապահովություն պարգևելու համար:

«Hill Start Assist» բարձրունքների հաղթահարմանն օժանդակող ծրագիր

Այս օգտակար համակարգը, որ մտնում է ստանդարտ կոմպլեկտավորման մեջ, կանխարգելում է մեքենայի հետընթացը վերելքի դեպքում: Այն պահում է մեքենան անշարժ 1,5 վարկյան, քանի դուք տեղափոխում եք Ձեր ոտքն արգելակման սեղմակից արագության սեղմակին` թույլ տալով սկսել ընթացքը կատարյալ անվտանգ կերպով:

«Follow-Me-Home» և «Sound Warning Park Assist» համակարգեր

Եթե դուք վերադարձել եք տուն մութ ժամանակ, ապա «Follow-Me-Home» համակարգը վառված կպահի լուսարձակները այնքան ժամանակ` մինչ դուք կհասնեք տան դռան մոտ: «Sound Warning Park Assist» համակարգը (LTZ կոմպլեկտավորման ստանդարտ համալրում) կօգնի Ձեզ կայանել ավտոմեքենան սահմանափակ տարածության մեջ:

This website requires Adobe Flash player. You can get the Adobe Flash player by using the button below.

Get Adobe Flash player

 

Աքսեսուարներ Aveo-ի համար

Մենք մշակել ենք աքսեսուարների մեծ տեսականի, որը կդարձնի Aveo-ն Ձեր անթերի ուղեկիցը: Ընտրեք այն ինչ Ձեզ անհրաժեշտ է. ամրաններ հեծանիվների և դահուկասպորտի սարքավորումների համար, բեռնախցիկի բոքսեր և շատ ավելին: Ձեր երեխաների ապահովությանհամար մենք առաջարկում ենք`

  • Մանկական նստատեղեր "Duo Plus"
  • Նորածինների նստարաններ "Baby Safe Plus"
  • "Baby Safe Plus" նստարանների համար ISOFIX համակարգ

Առաջարկվող աքսեսուարների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների համար դիմեք Ձեր Chevrolet-ի դիլերին:

Ընտրիր քո համար ամենահամապատասխան Chevrolet-ի մոդելը!
Բոլոր հղումներն արտաքին են և բացվում են առանձին պատուհաններում: