Chevrolet Captiva 2011: Ավելի հզոր: Ավելի պրակտիկ: Ավելի նպատակասլաց:
Բարի գալուստ 2011 թ Captiva-ի հրաշալի աշխարհ: Հզոր SUV ձեր երազած արտաքինով և ձեզ անհրաժեշտ ունիվերսալությամբ: Ոգեշնչված նախորդ մոդելի հաջողությամբ` մենք կատարելագործել ենք Captiva-ն այն բոլոր առումներով, որոնցով հնարավոր է եղել, և ստեղծել ենք մի մեքենա, որը կարող է համապատասխանել ամենատարբեր պահանջների: Այն իդեալական է թե իրեր տեղափոխելու, թե ընտանիքի հետ ճանապարհորդելու համար, իսկ եթե երազում եք սպորտային ավտոմեքենայի մասին, ապա այս պարագայում էլ Captiva-ն լավագույն ընտրությունն է:
Այս էջին
Իմացեք ավելին նոր Captiva-ի մասին:
Յուրաքանչյուր մասնիկ աչք է շոյում
Captiva 2011-ը ենթարկվել է լուրջ փոփոխությւնների, որոնք ավելացրել են մեքենայի հզորությունը: Այդ հզորությանը համապատասխանում է նաև նոր, ավելի ագրեսիվ դիզայնը:
Նոր Captiva-ն դասվում է սպորտային ավտոմեքենաների դասին և դրանով իսկ արդեն տարբերվում է նախորդ սերնդից` հավատարիմ մնալով սակայն Chevrolet-ի գաղափարախոսությանը: Դրա սահուն ուրվագիծը, ընդգծված “գոտկատեղը”, պատուհանների դինամիկ գծերը և լայնաթիկունք թափքն ապացուցում են, որ մենք ստեղծել ենք մտածված ու ինքնատիպ արտաքինով մի ավտոմեքենա:
Ռադիատորի կատարելագործված կրկնակի վանդակաճաղը դարձել է ավելի տպավորիչ: Կողային օդակլանիչները վաելի ցածր են տաղակայված և ավելի նկատելի են, քան նախկինում: Մեքենային լրացուցիչ նրբագեղություն են հաղորդում լուսարձակներիպրիզմաձև կտրվածքը և կողային հայելիների մեջ ներկառուցված շրջադարձի լուսադիոդային ցուցիչները, ինչպես նաև լրամշակման այլ դետալներ: Էքստերյերի յուրաքանչյուր տարրը ուշադրություն է գրավում, մեքենայի արտաքինը նույնպես տպավորիչ է , ինչպես դրա վարելը:
Գրավիչ ինտերյեր
Նոր Captiva-ի ինտերյերը լիովին փոփոխված է Սրահն ավելի ընդարձակ է և աչքի է ընկնում համալրման ու ունիվերսալության նոր մակարդակով:
Դիտեք տեսահոլովակը, որտեղ երևում են Captiva-ի սրահի բոլոր արժանիքները, որպեսզի ստանաք ամբողջական պատկերացում այս աչքի ընկնող SUV-ի առավելությունների վերաբերյալ:
Կատարյալ հզորություն
ՄԵնք առաջարկում են ք չորս հզոր շարժիչներից մեկը, որը 6-աստիճան ավտոմատ կամ մեխանիկական փոխանցումատուփերի փոխանցումատուփի հետ մեկտեղ երաշխավորում է ձեր ճանապարհորդության հարմարավետությունը:
Բենզինային շարժիչներ
Captiva-ի նորագույն շարժիչները նորագույն տեխնոլոգիաների կիրառման արդյունքն է: Դրանց թվին են պատկանում գազաբաշխման ֆազերի անընդհատ փոփոխման համակարգը (CVVT), 2.4 և 3.0 լ ECOTEC բենզինային 2շարժիչների երկու վերին բաշխման լիսեռները, որոնք թույլ են տալիս հասնել 167/258 ձ/ու հզորության և մինչև 100 կմ/ժ արագացման ընդամենը 10,5/8,6 վայրկյանների ընթացքում:
Փոխանցումատուփը և ընթացային որակները
Դուք կարող եք ընտրել մեխանիկակակն կամ ավտոմատ փոխանցումատուփով, ինչպես նաև առջևի քարշակմամբ կամ լիաքարշ Captiva: Ինչ ճանապարհով էլ, որ երթևեկեք, կարող եք վստահ լինել, որ շասսին համապատասխանում է ավելացված դինամիկային, կատարելագործված մանևրականությանը և ընթացային տպավորիչ բնութագրերին, այնպես որ նման ուղևորությունը անպայման ուրախություն ու հաճույք կպարգևի ձեզ:
Captiva-ում դուք ապահով եք
Captiva-ն համալրված է անվտանգության վեց բարձիկներով` 2 դիմային, վարորդի ու առջևի ուղևորի կողային և հետևի ուղևորների վարագույրաձև բարձիկները: Անվտանգության եռակետ ամրագոտիները` նախաձգիչներով ու ձգման ճիգի սահմանափակման մեխանիզմով, հոգ են տանում առջևի ուղևորնի և վարորդի մասին, իսկ մանկական նստատեղի ամրացման ISOFIX համակարգը երկրորդ շարքի եզրային նստարաններին թույլ են տալիս արագ ու հուսալի կերպով ամրացնել մանկական բազմոցները:
Մեր առջնահերթ խնդիրներից է նաև ձեր ճանապարհային անվտանգությունը: Շատ կարևոր է, որ հակատեղապտույտային համակարգը (TCS) կկանխի ավտոմեքենայի շրջվելը , իսկ ուղեծրային կայունության համակարգը (ESC) կօգնի պահպանել ընտրած ուղղությունը: Արտակարգ արգելակման սարքավորումը (BAS) մշտապես պատրաստ է կրճատել արգելակման ուղին անհրաժեշտության դեպքում: Այս բոլոր համակարգերը հանդիսանում են Captiva-ի բոլոր կոմպլեկտավորումների ստանդարտ համալրում:
Անվտանգության ևս մեկ օգտակար համակարգ` առաջին անգամ Captiva-ի համար օգտագործված`«Hill Start Assist»-ը, որը թույլ չի տալիս մեքենային հետընթաց ունենալ վերելքի ժամանակ:
Իջնելն էլ խնդիր չի լինի վայրէջքի օժանդակման ծրագրի շնորհիվ, որը ավտոմատ կերպ դանդաղեցնում է զառիվայր շարժվող մեքենայի ընթացքը` հեշտացնելով արգելակման ոտնակի հետ ձեր աշխատանքը:
Դիտեք հետևի կայանման խցիկի և «Follow-me-home» համակարգի աշխատանքը ցուցադրող տեսահոլովակը: Վերջինս մտնում է մեքենայի ստանդարտ համալրման մեջ:
Դիտեք հետևի կայանման խցիկի և «Follow-me-home» համակարգի աշխատանքը ցուցադրող տեսահոլովակը: Վերջինս մտնում է մեքենայի ստանդարտ համալրման մեջ:
Աքսեսուարներ
Մենք մշակել ենք աքսեսուարների մեծ տեսականի, որը կդարձնի Captiva-ն Ձեր անթերի ուղեկիցը: Ընտրեք այն ինչ Ձեզ անհրաժեշտ է. ամրաններ հեծանիվների և դահուկասպորտի սարքավորումների, բեռնախցիկի բոքսեր և շատ ավելին: Ձեր երեխաների ապահովության համար մենք առաջարկում ենք
- Մանկական նստատեղեր "Duo Plus"
- Նորածինների նստարաններ "Baby Safe Plus"
- "Baby Safe Plus" նստատեղերի համար նախատեսված ISOFIX համակարգ




Առաջարկվող աքսեսուարների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների համար դիմեք Ձեր Chevrolet-ի դիլերին:
Սկսած` 12,298,000 AMD
-
Նոր Captiva LSՍկսած` 12,298,000 AMD
- Կուրսային կայունության, արտակարգ արգելակման և բարձունքների հաղթահարման համակարգեր
- Անվտանգության 6 բարձիկներ
- Օդորակիչ
- Էլեկտրակառավարվող, ծալվող և տաքացվող հայելիներ` շրջադարձի ցուցիչներով
- Բոլոր ապակիների էլեկտրակառավարում
- Բորտահամակարգիչ
- Տելեսկոպիկ ղեկասյուն
- Ռադիո, CD-նվագարկիչ, MP3, Bluetooth` հեռակառավարմամբ
- 17” թեթևաձույլ անիվահեծեր
-
Նոր Captiva LTՍկսած` 13,936,000 AMD
Ի հավելումն LS համալրման`
- Կլիմատ-կոնտրոլ
- Վարարդի կողմից բոլոր ապակիների էլեկտրակառավարում` ուղևորների գործողությունների բլոկավորման հնարավորությամբ
- Առջևի հակամառախուղային լուսարձակներ
- Անձրևի, լուսավորության ու հետևի կայանման ցուցիչներ
- Ավտոմգեցման ֆունկցիայով հայելի
- Կրուիզ-կոնտրոլ
- Կաշեպատ ղեկ և փոխանցումատուփի լծակ
-
Նոր Captiva LT+Սկսած` 14,768,000 AMD
Ի հավելումն LT համալրման`
- Նստարանների կաշեպատում սև գույնի
- Առջևի լուսարձակների լվացում` բարձր ճնշմամբ
- Առջևի նստարանների տաքացում
- 18” թեթևաձույլ անիվահեծեր
-
Նոր Captiva LTZՍկսած` 15,756,000 AMD
Ի հավելումն LT Plus համալրման`
- Նստարանների կաշեպատում տիտանի գույնի
- Վարորդի նստատեղի էլեկտրական կարգավորում 8 ուղղություններով
- Ակտիվ գլխահենակներ
- Քրոմապատ լրամշակում
- 19”թեթևաձույլ անվահեծեր













