NCAP
 

Նոր Chevrolet Orlando – պրակտիկ, 7 տեղանի, ժամանակակից դիզայնով ավտոմեքենա:

Chevrolet Orlando – վառ դիզայնով ընտանեկան ավտոմեքենա: Վերջինիս պրակտիկությունը չի զիջում վառ արտաքինին: Մի օր այն հարմարավետորեն կտեղափոխի յոթ ուղևոր: Հաջորդ օրը նստատեղերը ծալված վիճակում այն կտեղափոխի կահույք: Orlando-ն կփոփոխվի Ձեր կարիքներին հավասար, ի շնորհիվ նստատեղերի փոփոխությունների 16 տարբերակների:

 

Ազդեցիկ դիզայն

Կատարելապես տարբերվող Orlando-ն նման չէ մնացածներին: Սա մեքենա է, որն աչքի կընկնի մեքենաների բազմության մեջ և դրա համար կանմի քանի պատճառներ:

This website requires Adobe Flash player. You can get the Adobe Flash player by using the button below.

Get Adobe Flash player

Orlando-ն առաջարկվում է թափքի մի քանի գրավիչ երանգների տարբերակներով, սկսած “Smokey Grey”գույնից մինչև “Velvet Red” գույնը: Թեթևաձուլվող անվասկավառակները մտնում են LT+, LTZ և LTZ+ ստանդարտ կոմպլեկտավորման մեջ:

Տեսեք ավելին մեր Orlando-ի արտաքին տեսքի պատկերասրահում:

 

Գաղտնիկը ճկունությունն է

Այսօր արդեն բավարար չէ միայն 7 նստատեղ մեքենայում ունենալը: Ժամանակակից մեքենաներն պետք է նաև լինեն ֆունկցիոնալ: Անկախ նրանից, թե ինչ նպատակով եք օգտագործում 7 տեղանի ավտոմեքենան` ընկերներին, բազմաթիվ ճամպրուկներ, սպորտային սարքավորումներ կամ շանը տեղափոխելու համար, Orlando-ն մշտապես պատրաստ է բավարարել ձեր կարիքները:

  • 7 տեղանի սրահ` հարմարավետ նստատեղերի երեք շարքով:
  • Սրահի  կոնֆիգուրացիայի բազմաթիվ տարբերակներ:
  • Ծալված նստատեղերը ստեղծում են անթերի հարթ հատակ բեռնախցիկում:
## Zoom

Orlando-ն առաջարկվում է նստատեղերի 16 տարբեր կոնֆիգուրացիաներով, ինչպես նաև իրերի պահպանման բազմաթիվ պահոցներ: Առավել մանրամասն կարողեք դիտել Orlando-ի սրահի պրակտիկությանը նվիրված տեսահոլովակում:

 

Ոճավոր դիզայն

Orlando-ի սրահի տպավորիչ ոճը համահունչ է դրա արտաքին տեսքին: Դիմային վահանակը` վառ արտահայտիչ կենտրոնական բարձակով, հիշեցնում է Corvette սպորտային մոդելը: Կորացած վահանակն ալիքների պես օղակում է ընդարձակ սրահը:

This website requires Adobe Flash player. You can get the Adobe Flash player by using the button below.

Get Adobe Flash player

Ընթացքի կառավարման սարքաավորումներն ինտուիտիվորեն պարզ են և վարորդի համար առավել հարմար դիրքավորում ունեն: Աուդիոհամակարգի հիմնական կոճակները գտնվում են ղեկանիվի վրա և դիմային վահանակի վարորդին առավել մոտ մասում: Սարքավորումների և կառավարման տարրերի տիպիկ երկնագույն լուսավորումն ապահովում են հեշտ ընթեռնելիությունն օրվա ցանկացած պահին: Ուղևորները կզարմանան Orlando-ի սրահի տարողունակությունից ու հատկապես ոտքերի համար ընդարձակ տարածքից ու բարձր առաստաղից:

Մանրամասների համար կարող եք այցելել Orlando-ի ներքին հարդարման նկարների պատկերասրահ:

 

Լուրջ մոտեցում ապահովագրությանը

Մենք գիտենք, որ անվտանգությունը Ձեր համար նույնքան կարևոր է, որքան մեր համար: Այդ իսկ պատճառով Orlando-ն համալրված է առաջատար պաշտպանության համակարգով, որը բաղկացած է 6 անվտանգության բարձիկներից.( երկու դիմային բարձիկներ վարորդի և ուղևորի համար, առջևի նստատեղերում տեղադրված կողային բարձիկներ, ինչպես նաև “վարվագույրաձ” բարձիկները թափքի տանիքի մեջ), որոնք կպաշտպանեն ուղևորների վիզն ու գլուխը կողային հարվածի դեպքում: Orlando-ի բոլոր կոմպլեկտավորումների մեջ մտնում են ISOFIX ամրանները` նախատեսված մանկական նստատեղերի համար:

 Orlando-ն ունի ուժեղացված պաշտպանիչ թափք:

Թափքի ուժեղացված կառուցվածքի ժնորհիվ Orlando-ն, որը նաև ունի էներգիա կլանող գոտիներ, ապահովում է ուղևորների առավելագույն պաշտպանություն բախման դեպքում:

Ուղեծրային կայունության համակարգ – ստանդարտ համալրում

ESP համակարգն ապահովում է շարժման բարձր ուղեծրային կայունություն բարդ ճանապարհային իրավիճակներում: Համակարգն ավտոմատ ձևով արգելակում է մեկ կամ մի քանի անիվներով, որպեսզի օգնի վարորդին` առավել արագ վերականգնել մեքենային կառավարելիությունը:

Հետևի կայանման ցուցիչ

Կայանումը Orlando-ի ղեկին նույնպես դարձել է ավելի ապահով: LT և LTZ տարբերակները համալրված են ինտելեկտուալ կայանման օգնության համակարգով, որը կպահպանի մեքենան հավանական վնասվածքներից:

 

Անթերի կատարողականություն, երբ այն անհրաժեշտ է

Orlando-ն առաջարկում է շարժիչների լայն ընտրություն. 1.8 լ բենզինային շարժիչն առաջարկվում է 5-աստիճան մեխանիկական փոխանցումատուփի հետ, իսկ 2.0 լ. տուրբոդիզելը`ավտոմատ կամ 6-աստիճ-ան փոխանցումատուփով: Ցանկացած համադրում ապահովում է ընթացային դինամիկա. Արագությունների սահուն փոփոխություն, և կատարյալ հզորություն նույնիսկ առավելագույն բարձվածության դեպքում: դինամիկա:

Orlando-ն աչքի է ընկնում կոմպակտ վենի ունիվերսալությամբ, սակայն դրա կառավարումը շատա ավելի հաճելի պահեր է պարգևում: Շրջադարձերում Orlando-ն զարմանալիորեն կայուն է, իսկ մայրուղիների վրա աչքի է ընկնում սահուն և աշխույժ ընթացքով ցանկացած պայմաններում:

 

 

Ձեր ապրելաոճին համապատասխան աքսեսուարներ

Մենք մշակել ենք աքսեսուարների շարք, որը կընդլայնի առանց այն էլ տպավորիչ Orlando-ի հնարավորությունները: Դրանց օգնությամբ դուք կկարողանաք ընդգծել Ձեր մեքենայի անհատականությունը, ինչպես նաև դարձնել այն առավել պրակտիկ:

Մենք մշակել ենք աքսեսուարների մեծ տեսականի, որը կդարձնի Orlando -ն Ձեր անթերի ուղեկիցը: Ընտրեք այն ինչ Ձեզ անհրաժեշտ է. ամրաններ հեծանիվների և դահուկասպորտի սարքավորումների, բեռնախցիկի բոքսեր և շատ ավելին: Ձեր երեխաների ապահովության համար մենք առաջարկում ենք`

  • Մանկական նստատեղեր "Duo Plus"
  • Նորածինների նստարաններ "Baby Safe Plus"
  • "Baby Safe Plus" նստատեղերի համար նախատեսված ISOFIX համակարգ

Առաջարկվող աքսեսուարների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների համար դիմեք Ձեր Chevrolet-ի դիլերին:

Չի հետաքրքրում այս մոդելը: Համեմատեք հիմա մոդելներ.
Բոլոր հղումներն արտաքին են և բացվում են առանձին պատուհաններում: