Սկսած` 5,194,000 AMD Սկսած` 6,095,000 AMD

Արդի մեր լավագույն փոքր քաղաքային ավտոմեքենաները:

Ժամանակակից քաղաքներում կյանքի ռիտմն օրն օրի վրա աճում է, և հիմա մեզ ուղղակի անհրաժեշտ է քաղաքային տիպի մեքենաներ: Ժամանակակից հաճախորդն ունի եզակի հնարավորություն գնելու քաղաքային տիպի մատչելի մեքենա ի շնորհիվ Chevrolet-ի 2011 թվի նոր առաջարկների:

Փոքր մեքենա չի նշանակում փոքր հնարավորություններ, վերջինս փաստում են Spark և Aveo քաղաքային տիպի մեքենաները: Մոտոցիկլից ոգեշնչված սարքավորումների վահանակի անկրկնելի ոճը և MP3 նվագարկիչների պորտերը ժամանակի թելադրանքն են: Մեր նորաձև փոքր մեքենաներն այնքան շարժուն ու հետաքրքիր են, որքան Ձեզ շրջապատող քաղաքը:

Chevrolet-ի քաղաքային մեքենաների տեսականին առաջարկում է մի շարք ժամանակակից, տնտեսող շարժիչներ, որոնք օգնում են կրճատել ընթացիք ծախսերը և հասցնել նվազագույնին բնապահպանական հարկը: Կոմպակտ չափսերը և առկա ֆունկցիաներն, ինչպիսին է Park Assist-ը, հնարավորություն է ընձեռում կայանել ամենանեղ անկյուններում:

Չափսերը կարող են կոմպակտ լինել դրսից, բայց Դուք դա չեք նկատի երկու մեքենաի ղեկի դիմաց նստելիս: Զարմանալիորեն ընդարձակ, երկու մեքենան էլ առանձնանում են տարածքի առավելագույն օգտագործմամբ, որտեղ հանգիստ կարող են նստել մինչև հինգ մարդ:

«Փոքր» չի նշանակում խոցելի, Chevrolet-ի քաղաքային մեքենաները բավարարում են անվտանգության բոլոր հատկանիշները:

Երբ գործն հասնում է ապահովությանը, Chevrolet-ն կրկին առաջատար է: Բազմաքանակ անվտանգության բարձիկները և վստահելի կառուցվածքը թափքի մաս են կազմում նույնիսկ բազային կոմպլեկտացիայի:

Մեքենան լավ կառավարելի է և ունի շարժիչի զանազան տարբերակներ, որն հնարավորություն է տալիս մնալ ապահով քաղաքի փողոցներով քշելիս:

Քանի որ խցանումներն անխուսափելի են մեծ քաղաքներում, Chevrolet-ի Aveo մեքենայի շարժիչն հագեցված է “Start-stop” տեխնոլոգիայով, որն հրանավորություն է տալիս շարունակ տնտեսել վառելիքը:

Հինգ դռնանի Chevrolet Spark

Սկսած` 5,194,000 AMD

Երիտասարդական արտահայտիչ հինգ դռնանի քաղաքային մեքենա:

  • հինգ հարմարավետ նստատեղեր
  • մոտոցիկլի ոճի սարքավորումների վահանակ
  • ամենաընդարձակ ինտերիերն իր դասում

Նոր 5-դռնանի Chevrolet Aveo

Սկսած` 6,095,000 AMD

Հանդուգն, բայց միևնույն ժամանակ ճկուն 5-դռնանի քաղաքային մեքենա

  • դինամիկ արտաքին դիզայն
  • վառելիքի խնայողություն
  • աուդիո համակարգ ռադիոյի / CD AUX-in ինտերֆեյսով
Բոլոր հղումներն արտաքին են և բացվում են առանձին պատուհաններում: