Chevrolet Spark` 5 դռնանի քաղաքային ավտոմեքենա, որն ունի արտահայտիչ դիզայն:
Chevrolet Spark-ը ներառում է իր մեջ վառ արտաքինը, լավ համալրված ինտերիեր և բազմաթիվ պրակտիկ լուծումներ:
Կոմպակտ արտաքինով և ընդարձակ սրահով Spark-ը նախատեսված է 5 մեծ մարդու համար: Ի շնորհիվ կորեական արտադրանքի բարձր որակի և մտածված դիզայնի, Spark-ը հանդիսանում է իր դասի ամենաապահով, հարմարավետ ու պրակտիկ ավտոմեքենաներից մեկը:
Այս էջում
Այս էջում ներկայացված են օգտակար տեղեկություններ այս տպավորիչ քաղաքային մեքենայի մասին:
Spark-ի արտահայտիչ դիզայնը
Spark-ը միշտ ուշադրության կենտրոնում է ի շնորհիվ իր տպավորիչ ռադիատորի ցանցի, ռելիեֆային գծերի և հետևի դռների քողարկված բռնակների: Բացահայտեք Ձեր համար թափքի 10 վառ գունավորման տարատեսակները, որոնք ընդգծում են վերջինիս գրավիչ արտաքինը:

Պրակտիկ գեղեցկություն
Հիանալի դիզայն, որ համադրում է իր մեջ ոճն ու պրակտիկությունը: Դիտարկեք գեղեցկությունն այլ տեսանկյունից`
- Բարձր տեղադրված հետևի լուսարձակներ: Հիանալի տեսք ունեն և միևնույն ժամանակապահովում են առավելագույն անվտանգություն:
- Հետևի տպավորիչ անվակամարները ուժեղացնում են աերոդինամիկան և դրանով իջեցնում են վառելիքի ծախսը:
Մանրամասն ուսումնասիրեք Spark-ի արտաքին տեսքը ֆոտո հավաքածուի մեջ:
5 նստատեղ և նրբաոճ լուծումներ
Spark-ի սրահը կզարմացնի Ձեզ իր ընդարձակությամբ և պրակտիկությամբ: Վարորդը կգնահատի կառավարման բոլոր մասերի հիանալի էրգոնոմիկան:
Չնայած իր կոմպակտ չափսերի`` Spark-ը հարմարավետորեն կտեղավորի 5 մեծահասակ ուղևորների: Սա անթերի ավտոմեքենա է ընկերների կամ ընտանիքի հետ ճանապարհորդելու համար: Ավելի մանրամասն դիտել Spark-ի նկարների հավաքածուի մեջ:

Երաժշտական Spark
Վայելեք Ձերսիրելի մեղեդիները Ձեր Spark-ում որակյալ CD աուդիոհամակարգով, որն ունի AUX-in ու USB մուտքեր Ձեր iPod-ի և МР3 նվակարգչի միացման համար:
Բոլոր իրերն իրենց տեղերում
Spark-ում բավարար մասնաբաժիններ կան այն ամենի համար, ինչ անհրաժեշտ է ճանապարհ ընկնելու համար`բջջային հեռախոս, iPod կամ МР3 նվակարգիչ, պայուսակներ և այլն: Ահա դրանցից մի քանիսը`
- Մասնաբաժին կենտրոնական բարձակում մանր իրերի համար
- Երկու բաժակակալներ
- Պրակտիկ դարակ դիմացի ուղևորի կողմից դիմային վահանակի վրա
Spark-ի հետևի դուռը բացելիս` Ձեր առջև բացվում է ընդարձակ 170 լիտր տարողունակությամբ բեռնախցիկ: Ի շնորհիվճկուն կառուցվածքով հետևի նստատեղերի օգտակար տարածքը հասնում է մինչև 568 լիտրի:
Անվտանգությունը` մեր առաջնակարգ խնդիրն է
Կարող եք պնդել, թե Spark-ը զվարճալի քաղաքային մեքենային տեսք ունի, բայց մեր մոտեցումն անվտանգության նկատմամբ բավականին լուրջ է: Այդ իսկ պատճառով Spark-ը իր դասի ամենաանվտանգ մեքենաներից մեկն է:

6 անվտանգության բարձիկներ
Նոր Spark-ը համալրված է 6 անվտանգության բարձիկներով, որոնք պաշտպանում են ուղևորներին բոլոր կողմերից: Երկու կողային անվտանգության բարձիկները` ղեկասյունում և դիմային վահանակում, կողային ապակիների ամբողջ երկայնքով «վարագույրները», ինչպես նաև դիմացի նստատեղերի վրայի կողային անվտանգության բարձիկները պահպանում են վարորդի իրանն ու առջևի ուևորին:
Անվտանգության ամրագոտիներ
Spark-ում բոլոր ամրագոտիները համալրված են նախաձգիչներով: Նույնսիսկ հետևոի նստատեղերը համալրված են կա անվտանգության եռակետ ամրագոտիներով, իսկ երկու կողային նստարաններին առկա են ISOFIX ամրաններ մանկական նստատեղերի համար:
Երեխաների անվտանգությունը
Ըստ պաշտոնական NCAP քրաշ-տեստերի արդյունքների Spark-ը ստացել է մաքսիմում հնարավոր միավորները կողային ու դիմային հարվածի դեպքում երեխաների պաշտպանվածության համար:
Ձեզ դուր կգա վարել Spark-ը
Spark-ը հաճելի է վարել: Այն շարժուն ու ժիր է քաղաքում, հարմարավետ է ու հարթ ընթացք ունի մայրուղիների վրա: Spark-ի շարժիչներն աչքի են ընկնում բազում առավելություններով, որոնցից ակրելի է նշել հետևայալը`
- Տնտեսողություն,
- Շահագործման ցածր ծախսեր:
Ընտրիր 5 աստիճան մեխանիկական փոխանցման տուփով համալրվող 1 կամ 1.2 լիտր ծավալով շարժիչներից մեկը:
Աքսեսուարներ Spark-ի համար
Մենք մշակել ենք աքսեսուարների մեծ տեսականի, որոնք կդարձնեն Spark-ը Ձեր անթերի ուղեկիցը: Ընտրեք այն, ինչ Ձեզ անհրաժեշտ է. ամրաններ հեծանիվների և դահուկասպորտի սարքավորումների համար, տանիքային բեռնախցիկներ և շատ ավելին: Ձեր երեխաների ապահովության համար մենք առաջարկում ենք`
- Մանկական նստատեղեր "Duo Plus"
- Նորածինների նստարաններ "Baby Safe Plus"
- "Baby Safe Plus" նստատեղերի համար նախատեսված ISOFIX համակարգ




Առաջարկվող աքսեսուարների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների համար դիմեք Chevrolet-ի Ձեր դիլերին:
Սկսած` 5,194,000 AMD
-
Նոր Spark BaseՍկսած` 5,194,000 AMD
- ABS
- 6 անվտանգության բարձիկներ
- Ղեկի հիդրաուժեղացուցիչ
- Վարորդի նստատեղի կարգավորում ըստ բարձրության
- Հետևի սփոյլեր
- Թափքի գույնի բամպերներ
-
Նոր Spark Base+Սկսած` 5,406,000 AMD
Ի հավելում BASE կոմպլեկտավորման`
- Առջևի էլեկտրական ապակիներ բարձրացուցիչներ
- Կենտրոնական փական
- Աուդիո համակարգ` 4 բարձրախոս, ռադիո, CD նվակարգիչ MP3-ով, AUX-in և USB մուտքերով
- Օդորակիչ (կախված մոդելից)
-
Նոր Spark LSՍկսած` 5,909,500 AMD
Ի հավելում BASE+ կոմպլեկտավորման`
- Օդորակիչ
- Առջևի հակամառախուղային լուսարձակներ
- Կենտրոնական փական` հեռակառավարմամբ
- Ըստ բարձության կարգավորվող ղեկասյուն
- Թափքի գույնի դռների բռնակներ և ապակիներ
-
Նոր Spark LS+Սկսած` 6,784,000 AMD
Ի հավելում LS կոմպլեկտավորման`
- Էլեկտրակառավարվող ու տաքացվող հայելիներ
- Առջևի և հետևի էլեկտրակառավարվող պատուհաններ
- Բորտ համակարգիչ
- Ռեյլինգներ
-
Նոր Spark LTՍկսած` 6,784,000 AMD
Ի հավելում LS+ կոմպլեկտավորման`
- Ավտոմատ կլիմատ-կոնտրոլ
- Հետևի կայանման ցուցիչներ
- Սպորտային բամպերներ
- 14” թեթևաձույլ սկավառակներ
















