
Մենք ցանկանում ենք, որպեսզի ողջ գործընթացը, սկսած մեր ցանկացած մոդելի մեքենա գնելուց մինչև նրա տեխնիկական սպասարկումը, լինի թափանցիկ և մատչելի, առանց թաքնված ծախսերի, գնի և որակի ամենաճշգրիտ հարաբերակցությամբ:
Մեր մեքենաներին կարելի է վստահել, և եթե նույնիսկ որևէ անսարքություն պատահի, մեր տեխսպասարկման հմուտ վարպետներն այն արհեստավարժորեն կվերացնեն: Եվ քանի որ մեր մեքենաներն ու հավելյալ սարքավորումները բավականաչափ հուսալի են, մենք առաջարկում ենք
Սկսած այն պահից, երբ Դուք գրանցում եք Ձեր նոր Chevrolet ավտոմեքենան, 36 ամիս անընդմեջ դուք կարող եք օգտվել Chevrolet Euro Service լրացուցիչ ծառայությունից: Այժմ դուք ստիպված չեք լինի վճարել մեքենայի վերանորոգման համար: Որոշ դեպքերում մեր ընկերությունը Ձեզ կտրամադրի տրանսպորտային միջոցների անվճար տեղափոխում:
Բացի այդ,
Եթե նույնիսկ Ձեր երաշխիքային սպասարկման ժամկետն արդեն լրացել է, այժմ Ձեզ ընձեռվում է մեկ այլ հնարավորություն` ևս 5 տարվա կամ 150 000 կմ.վ. երաշխիքային սպասարկում: